RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2427, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԻԴՐՈԼԷԵԿՏՐԱԿԱՅԱՆ-110

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

2019 թվականին լրանում է Ալավերդու հիդրոէլեկտրակայանի հիմնադրման 110 ամյակը: ՀԷԿ-ը կառուցվել է Ֆրանսիական ընկերությունների կողմից հանքերի արդյունավետ շահագործման համար: Ժամանակին այնտեղ տեղադրվել էր երեք հիդրոագրեգատ, որոնց գումարային հզորությունը կազմում էր 1080 ԿՎտ: Այն իր հզորությամբ ցարական Ռուսաստանում երկրորդն էր եւ համարվել է ինժեներական կառույց: Ջուրը վերցվում էր Դեբեդ գետից եւ անցնելով 800 մետր երկարության բաց ջրանցքովՙ տրվում էր հիդրոտուրբինին: Կայանի օգտակար ճնշումը կազմում էր վեց մետր:

Կայանը կառուցվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանին եւ Շամլուղի հանքերին էլեկտրական էներգիա մատակարարելու համար:

Արտադրական օբյեկտները էլեկտրական էներգիայով ապահովելու համար հիդրոէլեկտրակայանից տարվել է երկու գիծ` մեկը Ալավերդու «Պիրիտիկ Ա», իսկ մյուսը` Մանեսի գործարանները: Կայանի գործարկումից հետո Ալավերդու եւ Մանեսի գործարանների սարքավորումների մեծ մասը սկսել են աշխատել էլեկտրաշարժիչներով: 1912թ. Մանեսում շահագործման է հանձնվում էլեկտրոլիզի արտադրամասը էլեկտրոլիտային պղինձ ստանալու նպատակով:

Էլեկտրաէներգիայի տարեկան առավելագույն արտադրությունը 1912-1913թթ. կազմել է մինչեւ 4.5 միլիոն ԿՎտժ:

Ներկայումս ՀԷԿ-ի շենքը օգտագործվում է գունավոր մետաղների գործարանի համար որպես պոմպակայան:Կայանի շենքում տեղադրված են 20Ժ-6 տեսակի երեք պոմպ:

Առաջարկությունս կայանում է հետեւյալում: Տեղադրել նոր ժամանակակից հիդրոագրեգատներ եւ կայանի շենքն օգտագործել որպես ՀԷԿ-ի շենք: Տարեկան կարող ենք արտադրել մինչեւ հինգ միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Կունենանք լրացուցիչ աշխատատեղեր:Նախագծային աշխատանքները եւ շինարարությունը կարելի է իրականացնել 1.5-2 տարվա ընթացքում: Այն կարող է դառնալ նաեւ զբոսաշրջիկության համար կարեւոր վայր :

ՀԷԿ-ի վերակառուցումը հնարավորություն կտա ունենալու ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխանող հիդրոէլեկտրակայան: Կլուծվեն բազմաթիվ խնդիրներ: Անհրաժեշտ է տեղադրել հուշատախտակ հայերեն եւ այլ լեզուներովՙ հիմնադրության մասին:

Հարկ է նշել, որ Հայաստանում առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1903թ. Դիլիջան քաղաքում 10 ԿՎտ հզորությամբ: Ներկայումս նրանից ոչինչ չի պահպանվել:

Ալավերդու ՀԷԿ-ի 110-ամյակը կարելի նշել պատշաճ մակարդակով:

Նկար 1. Ալավերդու հիդրոէլեկտրակայանի արտաքին տեսքը ստորին բյեֆի կողմից (1909թ.)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ