RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1356, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՄՏՍ» ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային եւ փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը եւ նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումըՙ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Խոսելով գործարար միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված բարեփոխումների մասինՙ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է եւ բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը: «Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի եւ ավելի շատ հարկեր վճարի, հարստանա եւ հարստացնի», - ասել է կառավարության ղեկավարը:

Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանինՙ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու համար եւ գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը եւ նոր ծրագրեր իրականացնել նաեւ թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ա. Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանումՙ իր նպաստը բերելով ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-իՙ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը եւ վերահաստատել կառավարությանՙ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ