RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2813, Տպվել է` 240, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 104-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Ապրիլի 24-ին Բելգիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցներն իրենց հարգանքի տուրքն էին բերել Բրյուսելՙ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մարդաշատ էր Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցին, ուր մատուցվեց պատարագ ի հիշատակ անմեղ նահատակների: Այնուհետեւ ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքարՙ մատուցելու ոգեկոչման արարողություն:

Օտարության մեջ մեր հայրենակիցները մենակ չեն իրենց վշտի հետ: Հայ ժողովրդի սուգը սփոփում են նաեւ բելգիական կառավարության, քաղաքական կուսակցությունների, օտարերկրյա համայնքների, հասարակական կազմակերպությունների ու միությունների մեծաթիվ ներկայացուցիչներ: Ամեն տարի այդ օրը հավատարմորեն բազմաթիվ եւ բազմաշերտ հասարակություն է հավաքվում, խոնարհվելու, ծաղկեպսակներ դնելու թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հայ երիտասարդները դեռ ապրիլի 23-ի ուշ երեկոյից խաչքարի շուրջ սկսում են մոմավառության արարողությունը:

Բրյուսելում բավականին զգալի է հայ- թուրքական լարվածությունը: Եվ ցեղասպանության տարելիցին նվիրված ողջ արարողակարգի ընթացքում տարածքն ամբողջովին վերահսկվում է տեղական ոստիկանների կողմից, փակվում են եկեղեցու եւ խաչքարին հարող փողոցները, արգելվում է մեքենաների երթեւեկությունը:

Անկախ քաղաքական ու սկզբունքային տարաձայնություններից, այդ օրը մեր հայրենակիցները միահամուռ ու միասնական համախմբվում են:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը խաչքարի մոտ խոսելով թուրքական ժխտողական քաղաքականությունից նշեց, որ Թուրքիայի համառ, բութ-ժխտողական քաղաքականությունը շարունակվում է դրսեւորվել նորանոր ձեւերով, բայց նրանք պետք է հասկանան, որ այդ ժխտողականությունը չունի ոչ ներկա, ոչ էլ ապագա, քանի որ հարյուր չորս տարի է անցել, սերունդներ են փոխվել , բայց այս հավաքները շարունակում են մնալ բազմամարդ: Եվ եթե հայ ժողովուրդը նույն հաստատակամությամբ ամեն տարի հավաքվում, հիշում , հարգում է անմեղ զոհերի հիշատակը ,եւ բազմաթիվ երիտասարդներ ամեն տարի ներկա են , ապա սա լավագույն ուղերձն է Թուրքիային, որ սին է թուրքական ժխտողականության բոլոր հույսերը: Թուրքիան պետք է ընդունի իրականությունն ու հասկանա, որ այս պայքարը չի մարելու,,:

Խաչքարի մոտ հարգանքի խոսք մատուցեցին նաեւ Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Եվրոխորհրդի պատգամավորներ, հունական, հրեական, ասորական եւ այլ համայնքների հասարակական միությունների ներկայացուցիչներ: Բանախոսները պատմական փաստերով, վկայություններով դատապարտեցին թուրքական ժխտողականությունը, նշելով, որ անցյալը չընդունելը եւս ոճրագործություն է:

Խաչքարի շուրջ հիշատակի արարողությունից հետո բողոքի քայլերթ անցկացվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն: Հերթական անգամ անարգանքի խոսքեր, լուտանքներ թափվեցին թուրքական իշխանությունների հասցեին: Ցեղասպանության հիշատակի արարողությունները եզրափակվեցին ուշ երեկոյան Բրյուսելի «Հայ տանը»ՙ զոհերի հիշատակին նվիրված համերգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ