RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1444, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԽԶՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դաշինքի խնդիրը ոչ թե հակառակորդի հետ պայմանավորվելն է, այլ սեփական կամքը թելադրելը»

Նախորդ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին ՆԱՏՕ-ի հետ քաղաքացիական եւ ռազմական համագործակցությունն ամբողջովին դադարեցնելու մասին: Նման հայտարարություն էր արել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Դիվանագետն ասել էր, որ ժամանակին ՆԱՏՕ-ն ստեղծվեց Արեւմուտքի երկրները ԽՍՀՄ-ի հարձակումից պաշտպանելու նպատակով: Եվ ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն ժողովրդավարության եւ ազատական կարգի պաշտպանության գրեթե միակ կառույցն է: Բայց, ըստ երեւույթին, դաշինքի գլխավոր իմաստը առավել ընգրկուն ձեւով արտահայտել է ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար լորդ Իսմեյը, այն էՙ պահել ամերիկացիներին Եվրոպայում, ռուսներին Եվրոպայից դուրս, իսկ Գերմանիանՙ Եվրոպայի տակ: Գրուշկոյի խոսքերովՙ այն տպավորությունն է ստեղծվում, թե վերոհիշյալ պնդման երրորդ մասը տակավին այժմեական է:

Գրուշկոն նշել է, որ դաշինքում առաջվա պես գլխավոր դերակատարը ԱՄՆ-ն է, եւ նայած թե ինչպես են փոփոխվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները, ըստ այդմ էլ ձեւավորվում են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները: «ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ դրական օրակարգից: Այն գոյություն չունի, եւ ՆԱՏՕ-ում չգիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ փակուղուց: ՆԱՏՕ-ն չափազանց հեռու է գնացել Ռուսաստանի հետ առճակատման խորացման մեջ, եւ առայժմ չի երեւում, թե երբ եւ որտեղ ողջախոհությունը կգերակշռի: Այսօր ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերությունների արտառոց բնույթը ամենից լավ է հիշեցնում «սովորական» իրավիճակը, որի (սառը պատերազմի) պայմաններում ստեղծվեց ՆԱՏՕ-ն», հայտարարել է Գրուշկոն:

Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերություներում ներկայումս գոյություն ունեցող ճգնաժամը ամենատեւականն է պատմության մեջ: Ըստ որում, ՆԱՏՕ-ի քաղաքական խորհրդի շրջանակներում երկխոսությունը շարունակվում է, թեեւ 2019 թ. հունվարին տեղի ունեցած խորհրդի վերջին նիստը որեւէ գործնական արդյունքի չհանգեցրեց: Փոխարտգործնախարարի խոսքերով, Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ընդլանմանը: Վերջինս չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը, այլ միայն ապակայունացնում է այն:

Միեւնույն ժամանակ, Գրուշկոն ընգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտություն չի սպասվում, քանի որ դա աղետ կլիներ ամբողջ մարդկության համար:

Մարտի վերջերին Գրուշկոն տեղեկացրել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվացման մասին: «Մտացածին ռուսական սպառնալիքի պատրվակով ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Արեւելյան Եվրոպայում, ռազմականացնում Սեւծովյան տարածաշրջանը, ակտիվացնում հետախուզական գործունեությունը ՌԴ սահմանների երկայնքով: Բացի դրանից, դաշինքի քաղաքականությունն ազդում է Եվրոատլանտյան տարածշրջանի կայունության վրա», ասել է Գրուշկոն ՌԻԱ գործակալության թղթակցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ