RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1611, Տպվել է` 226, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 175 ԱՄՅԱ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հետաքրքրական է, որ առաջին անգամ Երեւանում օդերեւութաբանական դիտարկումներ կազմակերպել է Խաչատուր Աբովյանը: Դեռեւս 1844թ. Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հերման Աբիխը Հայաստանում կատարած շրջագայությունների ժամանակ ծանոթացել է Խ. Աբովյանի հետ եւ նրան մասնակից դարձրել իր գիտարշավին: Հենց նրա խնդրանքով էլ Երեւանի գավառական ուսումնարանում կազմակերպվել են օդերեւութաբանական դիտարկումներ: Երեւան քաղաքում` 1844-45թթ իրականացվել են արտաքին օդի ջերմաստիճանի եւ ճնշման, քամու արագության, ուղղության, տեղումների եւ այլ պարամետրերի դիտարկումներ: Նմանատիպ անկանոն դիտարկումներ իրականացվել են նաեւ 1873-75թթ.:

Հայաստանի տարածքում օդերեւութաբանական առաջին չափումները կազմակերպվել են 1843 թվին Ալեքսանդրապոլում (ներկայումս` Գյումրի): Միայն 1885 թվին է Երեւանի կենտրոնում կազմակերպվել առաջին օդերեւութաբանական կայանը` հիմք ընդունելով Թիֆլիսի ֆիզիկական դիտարանի (այն ժամանակ Կովկասի օդերեւութաբանական ծառայության կենտրոնը) հրամանը:1915 թվականին Երեւանի օդերեւութաբանական կայանը տեղափոխվում է ուսուցչական սեմինարիայի նոր շենքի բակը եւ գործում մինչեւ նույն տարվա դեկտեմբերը: Կայանում նոր կանոնավոր դիտարկումներ վերսկսում են իրականացնել 1929թ. մայիսից մինչեւ 1934թ. ապրիլ ամիսը, երբ սեմինարիայի շենքում տեղավորվել էր գյուղատնտեսական ինստիտուտը:

1900թ. հուլիսին Զանգու գետի աջ ափին,ուր խաղողի այգիներ էին, կազմակերպվում է օդերեւութաբանական կայան: Այն աշխատում է մինչեւ 1908թ. փետրվարը:1912թ. այստեղ կրկին կազմակերպվում է կայան, որն անխափան աշխատում է մինչեւ 1935թ. դեկտեմբերը: 1928-35թթ. Երեւանի տարբեր շրջաններում օդերեւութաբանական դիտարկումներն անկանոն էին: Այս շրջանին է վերագրվում Հայաստանի օդերեւութաբանական ծառայության կազմակերպումը:

1914 թ. Հիդրոօդերեւութաբանական ցանցում շահագործվել են 24 օդերեւութաբանական կայաններ եւ 17 հիդրոլոգիական դիտակետեր

1921 թ.ի Երեւանի օդերեւութաբանական կայանում սկսել են իրականացնել ագրոօդերեւութաբանական դիտարկումներ:

1934 թ. - Երեւանի օդանավակայանում բացվել է առաջին ավիաօդերեւութաբանական կայանը:

Երեւան քաղաքի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 11.60C: Ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը (-40C), հատկապեսՙ երկրորդ տասնօրյակը: Սակայն, առանձին տարիների ձմռան մյուս ամիսներին ջերմաստիճանները կարող են ավելի փոքր լինել: Օրինակ, 25%-ով փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը փոքր է հունվար ամսվա միջին ջերմաստիճանից: Ընդ որում, տարբերությունը կարող է հասնել 2(30C (1937 թ., 1967թ.): Դիտարկված տարիների ընթացքում հունվար ամսվա ամենացուրտ միջին ջերմաստիճանը նկատվել է 1964թ. (-13.40C), իսկ ամենաբարձրըՙ 50C (1966թ.): Փետրվար ամիսը տաք է հունվար ամսից 2.70C-ով: Նրա միջին ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է 6-70C-ով եւ ավելիՙ փետրվար ամսվա համեմատությամբ: Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը միշտ դրական է:

Նոյեմբեր ամսին Երեւանի միջին ջերմաստիճանը կազմում է 6.20C, իսկ ամենացածրըՙ -2.20C: Այն նկատվել է 1948թ:

1962թ. Հայաստանում գործել են 82 օդերեւութաբանական կայաններ, 46 օդերեւութաբանական եւ 163 հիդրոլոգիական դիտակետեր:

Անհրաժեշտ է նշել, որ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատությունում նկարագրել է Հայկական լեռնաշխարհի կլիման:

Կարծում եմ այս տարի կարելի է նշել այս հոբելյանը պատշաճ մակարդակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ