RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3237, Տպվել է` 235, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՍԲ. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակովՙ բարերար Վարդան Նազիրյանին շնորհվել է Սբ. Ներսես Շնորհալի պատվո շքանշանՙ ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տեր Հովնան արք. Տերտերյանի:

Շքանշանը Վ. Նազիրյանին է հանձնվել Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցումՙ հանդիսավոր պայմաններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակում նշված է.

«Դուք աննվազ նախանձախնդրությամբ ազնիվ ջանքեր եք ներդրել եւ նյութական աջակցություն բերել ի նպաստ ազգօգուտ բազմաթիվ ծրագրերի, որոնք կյանքի են կոչվել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության եւ այլ հաստատությունների կողմից: Բարի գործերի Ձեր վաստակը հարստացրել եք նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի մայր տաճարին եւ թեմական տարբեր նախաձեռնությունների իրականացմանն ի նպաստ կատարած բարերարություններով, որոնք ծառայում են մեր ժողովրդի զավակների ազգային ու հոգեւոր կյանքի զորացմանն ու պայծառությանը:

Ազգային եւ եկեղեցանվեր Ձեր արդյունաշատ ծառայության բարձր գնահատականով, սիրով ընդառաջ թեմակալ առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ պատվո բարձր շքանշանը» :

Ցուցադրվել է նաեւ Նազիրյանիՙ մայր հայրենիքում եւ Սփյուռքում ծավալած հայրենանվեր, ազգօգուտ եւ եկեղեցանպաստ երկարամյա գործունեություն եւ կյանքի մասին պատմող երկու ֆիլմՙ անգլերենով եւ հայերենով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ