RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3017, Տպվել է` 231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԲԱՎԱՐԱՐՎԱ՞Ծ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Իշխանության ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր հանդիպում հայ հանրության ուշադրության կենտրոնում է: Առավել եւսՙ ՀՀ վարչապետի, որն իր մեկտարյա պաշտոնավարման արդյունքները նշելու նպատակով լրագրողական լայն շրջանակի հետ հանդիպման ֆորմատ էր ընտրել այս անգամՙ ազգային պատկերասրահում, կտավների ու քանդակների միջավայրում:

ՀՀ վարչապետն իր ընտրությամբ լրագրողներին ներկայացրեց կառավարության իրականացրած ամենակարեւոր 100 հարցերի ցանկը, այն սկսելով այս տարի կանխատեսվող բյուջեի եկամտային մասի 62 մլրդ դրամ ակնկալվող գերակատարման մասին հաղորդումով: Հանրությունն արդեն իսկ տեղյակ էր, որ կանխատեսվում է 40 մլրդ դրամի ցոուցանիշի ապահովում, որը պարզվում է քաղաքացիների ակտիվության եւ ՊԵԿ-ի հետեւողականության արդյունքում կգերազանցվի 22 մլրդ դրամով: Նման արդյունք ձեռք է բերվել շուրջ 82 մլն հավելյալ ՀԴՄ կտրոններ տպագրելու շնորհիվ, որի համար թերեւս հարկ էր շնորհակալություն հայտնել մեր բարեխիղճ քաղաքացիներին: Հարցազրույցից արժե առանձնացնել 100-րդ կետը, երբ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց իր ընտանիքի բոլոր անդամների կողմից հայաստանյան արտադրության հագուստ կրելու փաստը, որպիսի մոտեցումը երկակի տրամադրություն է առաջացնում: Մի այլ պարագայում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը թերեւս դժգոհեր, որ նման հայրենասիրության դրսեւորումը հարգալից չէ այլոց հանդեպ, հարկ է բարյացակամ գտնվել յուրաքանչյուրի աշխատանքի նկատմամբ, առանց որեւէ խտրականության, որեւէ կանխակալ մոտեցման:

Ավաղ, այսպիսին չէ մոտեցումը պարենային հարցի առումով, երբ հայաստանյան շուկայում ոչ միայն հայկական բրինձ չես գտնի, այլեւ կենդանական ու բուսական յուղեր, տեղական մսամթերքներից պատրաստված երշիկեղեն, հատիկաընդեղեն, առավել եւսՙ սերմեր ու տնկանյութ: Հարկ է որ խոսվեր այսօրինակ բացթողումների մասին, քանզի ՀՀ հողային, ջրային, ջերմային ու մարդկային ներուժը լիովին բավարար է երկրում պարենային ապահովություն երաշխավորելու համար: Տարօրինակորեն շուրջ 40 հարցերի շարքում այս առումով հարց չտրվեց, երբ մեր լրագրության ներկայացուցիչները սովորականից հաճախ են նշում ՀՀ գյուղերի անմխիթար վիճակի, գյուղական աղքատության ու արտագաղթի մասին:

ՀՀ վարչապետի ու լրագրողների հերթական հանդիպումը կայացավ, երկու կողմերն էլ փոխադարձ գոհունակությամբ բաժանվեցին միմյանցից:

Իսկ երկրի տնտեսության վիճակը, որի գլխավոր պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, արդյոք բավարարո՞ւմ է ՀՀ բազմահազար քաղաքացիներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ