RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2028, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին սպառնացել է նրանով, որ ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն ՉԺՀ-ից տեղափոխվել ուրիշ երկրներ, եթե վերջինս պատասխան միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի դիմաց: Այդ մասին նա գրել է մայիսի 13-ին իր թվիթերյան էջում:

«Չինաստանում չի մնա որեւէ մեկը, ում հետ հնրավոր լինի գործարարությամբ զբաղվել: Շատ վատ է Չինաստանի համար, շատ լավ է ԱՄՆ-ի համար: Բայց Չինաստանն այնքան երկար ժամանակ է օգտվել ԱՄՆ-ից, որ հիմա ինքը առջեւում է: Այնպես որ, Չինաստանը չպետք է պատասխան միջոցներ ձեռնարկի. դրանից իրավիճակը միայն կվատթարանա: Ես բացեիբաց հայտարարում եմ նախագահ Սի Ցզինպինին եւ մեր բոլոր չին բարեկամներին, որ Չինաստանի համար շատ ցավոտ կլինի, եթե դուք գործարք չկնքեք, քանի որ ընկերությունները ստիպված կլինեն լքել Չինաստանը հօգուտ ուրիշ երկրների: Չինաստանում ապրանք գնելը չափից ավելի թանկ է նստում: Դուք ունեիք գրեթե կնքված գործարք, բայց նահանջեցիք», հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական բանակցությունները ավարտվել են մայիսի 10-ին առանց գործարքի կնքման: Կնքմանը չսպասելովՙ Թրամփը բարձրացրել էր ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը:

Թրամփի ցուցումով, ԱՄՆ-ը ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը 10-ից բարձրացրել են 25 տոկոսիՙ ընդհանուր առմամբ մոտ 200 մլրդ դոլար գումարով: Ավելի ուշ, Թրամփը հանձնարարեց մաքսատուրքերը բարձրացնել եւս 300 մլրդ դոլարով, հաղորդում է korrespondent.net կայքը:

Ի պատասխանՙ Չինաստանը հայտարարել է, որ բարձրացնում է ներմուծվող ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը ընհանուր առմամբ 60 մլրդ դոլարի չափով: ԱՄՆ-ից ներմուծվող զանազան ապրանքատեսակների խմբերի վրա մաքսատուրքերը կավելացվեն ընթացիկ տարվա հունիսի 1-ից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ