Հինգշաբթի, Սեպտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

VETTING-Ը, ԱԼԲԱՆԻԱՆ ԵՎ… ՄԵՆՔ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այս օրերին քաղաքական-բանավիճային գրեթե բոլոր հարթակներում ամենահաճախ հանդիպող բառը «վետտինգն» է, իսկ ամենաշատ հնչող տեղանունըՙ Ալբանիան, որպես «անցումային արդարադատություն» անցկացրած օրինակելի՜ երկիր, որտեղ «վետտինգ» է կիրառվել ոստիկանության, բանակի, հանրային ու պետական կառույցների եւ հատկապես դատավորների, դատախազների եւ ընդհանրապես արդարադատական մարմինների աշխատակիցներին զտելու կամ ընտրելու նպատակով: Մեր մասնագետներն ու լրագրողները միմյանց հետ կամ դեմ վիճում, միմյանց հերքում եւ առարկում են Հայաստանում դրա կիրառման նպատակահարմարության հարցի շուրջը, քաղաքական մի այնպիսի մթնոլորտում, որտեղ տիրում է փոխադարձ անվստահությունն ու կասկածը, նաեւ թշնամանքը: Միայն մեկ հարցում համաձայն են բոլորըՙ մեր երկրի արդարադատության համակարգը ոչ միայն իդեալական չէ, այլեւ կարիք ունի հիմնական բարեփոխումների: Մնացած ամեն ինչ առարկելի է- ո՞վ եւ ինչպե՞ս պետք է անցկացնի բարեփոխումներն ու զտումները, ի՞նչ խորությամբ եւ ընդգրկումով, ինչո՞ւ հիմա, հենց այս պահին, երբ երկիրը գտնվում է ներքին եւ արտաքին, ապահովական ու տնտեսական անորոշությունների մեջ, նույնիսկՙ գոյութենական վտանգների առջեւ:

Փոխադարձ անվստահության եւ անհանդուրժողականության մի մթնոլորտ, որտեղ լավագույն ծրագրերն անգամ կարող են խեղաթյուրվել ու այլանդակվել եւ Հայաստանը վերածել մի փորձադաշտի, որտեղ փորձը միայն փորձանք կարող է բերել:

Եվ ահա այս մթնոլորտում փորձ է կատարվում, դրսից թելադրված թե ինքնաբուխ, վերակազմակերպելու արդարադատության ողջ համակարգըՙ առանց նախապատրաստելու համապատասխան գետինըՙ սահմանադրական բարեփոխումներ, պետական ու հասարակական հավասարակշիռ իրավիճակ, արդարամիտ մարդկանցից կազմված մասնագիտական հենք: Անտեսվում է ՄԱԿ-ի համապատասխան հանձնարարականըՙ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, իր տեղական պայմաններից ու պահանջներից ելնելով, իր արդարադատական համակարգըՙ մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքների շրջանակում:

Արդ, թեեւ չենք կարող հաշվի չառնել աֆրիկյան երկրներից 18-ում, հարավամերիկյան 5-6 երկրներում, ապա Սերբիայում, Չեխիայում, Կոսովոյում, նաեւ Ալբանիայում կիրառված համապատասխան մեթոդները, սակայն ինչո՞ւ կենտրոնանալ հատկապես վերջինիս վրա: Այդ եւ մեր երկրի միջեւ տարբերությունները շատ ավելի մեծաքանակ են, քան նմանությունները: Վերջիններն ընդամենը մի քանիսն ենՙ Էնվեր Հոջայի 40-ամյա կոմունիստական բռնատիրություն, լեռնային փոքրատարած երկիր շուրջ 4 միլիոն բնակչությամբ, մեծամասնությամբ (95 տոկոս) ալբան, 70 տոկոսով միակրոն: Ինչ վերաբերում է տարբերություններինՙ բավական է ասել, որ 1992-ից մինչեւ 2014 թ., Ալբանիան գտնվել է ներքին հակամարտության մեջ, անգամ զինյալ հակամարտությունների, սկզբումՙ Սալի Բերիշանի ընտրությունից հետո, դեմոկրատների եւ կոմունիստների, այնուհետեւ, 1996-ից սկսած, դեմոկրատների ու սոցիալիստների միջեւ, ընդհուպՙ ներքին քաղաքացիական կռիվներ, որոնք դադարեցվեցին միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ եւ 7000-անոց խաղաղապահ զորքի ներգրավմամբ: Բաց աստի, ի տարբերություն մեզ, Ալբանիան հայտնի է ոչ միայն իր կոռումպացվածությամբ, այլեւ մաֆիոզական կազմակերպությունների առատությամբ ու դաժանությամբ, որից մինչեւ օրս տառապում է նաեւ ողջ Եվրոպան:

Մերոնք աչքաթող են անում մի կարեւոր փաստ եւս. 1996-ից մինչեւ 2014 Ալբանիան 18 տարի շարունակ գտնվել է Եվրոխորհրդի անմիջական հսկողության եւ պարտադրանքների տակՙ ոչ միայն «անցումային», այլեւ հիմնավոր, համակարգված բարեփոխումներ անցկացնելու, պետական ու հասարակականՙ միմյանց հակակշռող կառույցներ ստեղծելու նպատակով: Հսկողությունՙ որը դեռեւս լրիվ չի արդյունավորվել:

Իսկ ինչ վերաբերում է ալբանական «վետտինգ»-զտումներին, ապա մեզ համար հատկանշականը այն փաստն է, որ տարիներ շարունակ ընդդիմությունն է դեմ կանգնել դրա կիրառմանըՙ կասկածելով, որ «վետտինգային» մաքրագործումները պետական տարբեր կառույցներում եւ դատական համակարգումՙ առավելաբար կզտեն իրենց կողմնակիցներին:

Նույնը նաեւ հատուկ է մեր իրականությանը, ուր ընդդիմադիրները խորապես եւ ոչ անհիմն կասկածեր ունեն, որ ներկա իշխանության ձեռքին «վետտինգը» կդառնա պատժիչ մի գործիքՙ ոչ-յուրայիններին պաշտոնազրկելու կամ պաշտոնի չկոչելու համար:

Այս պայմաններում, կասկածանքի ներկա մթնոլորտում, անհրաժեշտ է, առանց ծալելու եւ գզրոց ուղարկելու մի կողմ թողնել «անցումային արդարադատության» ծրագիրը եւ լրջորեն զբաղվել համընդհանուր պետականաշինությամբ, անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ձերբազատվել միանձնյա ղեկավարման ներկա դրվածքից, ստեղծել իրական հակակշիռներ իշխանության տարբեր օղակների միջեւ ու հետզհետե բարեփոխել պետական ողջ համակարգը, ներառյալ արդարադատականը:

Այդ դեպքում մենք հավանաբար կարիք չենք ունենա ներմուծված կամ պարտադրված որեւէ մոդելի, դա լինի Ալբանիայից, թե որեւէ այլ երկրից: Մենք կարո՛ղ ենք դա անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Մերձավանի կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին լրատվամիջոցներին...

ԿարդալDetails

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025

Պետությունը ոչ բոլոր հանցավոր արարքներն է հասցնում կանխել. Սրբուհի Գալյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական