Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Երեկ, մայիսի 30-ին, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ արդեն ամենամյա դարձած «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության նախագահ Երվանդ Ազատյանը, ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը, մշակույթի բազմաթիվ գործիչներ, երիտասարդ արվեստասերներ, լրագրողներ:

Միջոցառումը բացվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի գեղեցիկ կատարմամբ:

Նախՙ ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուբեն Միրզախանյանը եւ հայտարարեց այս տարվա մրցանակաբաշխության չորս անվանակարգերըՙ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ եւ թատերական արվեստ: Նա իր խոսքում նշեց, որ այս մրցանակաբաշխությունն ի բնէ նպատակ է ունեցել խրախուսել մշակույթի գործիչներին, այդիսկ կերպ զարգացնելով հենց մշակույթը.

«Մեր միությունը միշտ մշակույթի կողքին է եղել, եւ ոչինչ չի խնայել հանուն դրա զարգացման, հիմա էլ է այդպես, ապագայում էլ այդպես է լինելու», -ասաց նա:

Գրականություն անվանակարգում մրցանակի արժանացավ կինոգետ, բանասեր, գրող Արծվի Բախչինյանի «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վեպը:

Խոսելով Բախչինյանի այս վեպի մասին, ժյուրիիՙ գրականության հանձնախմբի նախագահ Երվանդ Ազատյանը խիստ կարեւորեց այն:

«Եթե նոր ժամանակների չափանիշներով դատենք, ապա այս վեպը, միանշանակ, հավակնում էՙ բեստսելլեր լինելու»:

Ա. Բախչինյանի հարգելի բացակայության պատճառով մրցանակն ընդունեց նրա կինը, որն ամուսնու անունից շնորհակալություն հայտնեց բոլորին եւ հույս հայտնեց, որ աշխարհի չորս կողմում սփռված հայությունն իր ամուսնու գրքի հերոսիՙ Մուչիկի պես ի վերջո վերադառնալու է տուն եւ տեր է կանգնելու իր հայրենիքին:

«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակի արժանացավ հայ թատրոնի պատմության լավագույն մասնագետ, կարելի է ասել այդ ասպարեզում վերջին մոհիկան Բախտիար Հովակիմյանի «Նոր Ջուղայի թատրոնը. 1887-2017» ուսումնասիրությունը:

Անվանակարգի ժյուրիի նախագահ Արմեն Էլբակյանը խիստ դրվատելի երանգներով ընդգծեց Բախտիար Հովակիմյանի ավանդը հայ մշակույթի եւ հատկապես հայ թատերարվեստի պատմության ուսումնասիրման ոլորտում:

«Մեր մշակույթի գործիչները կարիք ունեն ո՛չ միայն ֆինանսական աջակցության, այլեւՙ վերաբերմունքի, իրենց քրտնաջան աշխատանքի համար: Որովհետեւ այդ ամենը ներդրում է ապագայի մեջ. այն ինչ հիմա ստեղծվում է, նպատակ ունի մեզանից հետո եկողներին հարստացնելու եւ ապահովագրելու, դրան է միտված նաեւ Բախտիար Հովակիմյանի այս արժեքավոր աշխատությունը: Նա հայ մշակույթի այն երախտավորներից է, որին կարելի է անվանել մեր քայլող պատմությունը, շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկայացնելու նրան»:

Բոլորին ողջունեց եւ շատ կարեւոր խոսքով հանդես եկավ նաեւ ինքըՙ Բ. Հովակիմյանը: Նա իր խոսքում շնորհակալական խոսքեր ուղղեց մրցանակաբաշխության կազմակերպիչներին, եւ հայտարարեց, որ այս մրցանակի նյութական մասով ինքը տպագրելու է պարսկահայ թատրոնի մասին իր աշխատությունը: «Այսօր թատերագիտությունը մեռած է, տեղ չկա տպագրելու, փառք Աստծու, որ «Ազգ»ը տեղ է տալիս մեր մշակույթին, այլապեսՙ ոչ ոք չի տպում»:

«Կերպարվեստ» անվանակարգում մրցանակի արժանացավ Արա Հակոբյանը իր «Արեւածաղիկներ» կտավի համար:

Անվանակարգի հանձնախմբի նախագահ, նկարիչ Կարեն Աղամյանը , ելույթում արժեւորելով Արա Հակոբյանի դերը հայ կերպարվեստումՙ ասաց.

«Արա Հակոբյանի ստեղծագործությունը տրամադրություն է ստեղծում, ընկերական-հարազատական միջավայր, նա, վստահ եմ, դեռ իր հստակ խոսքը կասի հայ կերպարվեստի աշխարհում»:

Իր շնորհակալական խոսքում Արա Հակոբյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ իր համար անակնկալ է եղել այս մրցանակը.

«Լուրջ մրցակիցներ ունեի, եւ անկեղծ ասածՙ անակնկալի եկա, երբ ասացին, որ մրցանակի եմ արժանացել. հաճելի անակնկալ էր»:

Երաժշտություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Սոֆյա Ազնաուրյանըՙ «Հայաստան» մոնո-օպերայի համար:

Անվանակարգի հանձնաժողովի նախագահ Հակոբ Ավետիքյանը այն համարեց առանձնահատուկ գործ.

«Այնտեղ խոսքն ու երաժշտությունը իրար գտնում են մի շատ հրաշալի համաձուլվածքով, որի արդյունքում մենք ստանում ենք շատ մաքուր երաժշտական ստեղծագործություն, որը հիմնված է Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» ստեղծագործության եւ դրա շրջանակներում տրված տարբեր վկայությունների հիման վրա: Մի ամբողջ պաշտամունք եմ տեսնում այս ստեղծագործության մեջՙ ուղղված Հայաստանին, սա, իրավամբ, խոսքի երաժշտականության առանձնահատկությունն ունեցող, արժեքավոր գործ է»:

Միջոցառումը եզրափակվեց Սոֆյա Ազնաուրյանի շնոհակալական խոսքով.

«Շնորհակալ եմ բոլորիցդ, ես այս ստեղծագործության վրա մեծ ջանք եմ գործադրել, եւ զգում եմ, որ այն հասել է իր նպատակին»:

Հիշեցնեմ, որ սկսած 1991 թվականիցՙ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը մրցանակներ է շնորհում մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչներին:

Այս տարիների ընթացքում մրցանակի են արժանացել բազմաթիվ բանաստեղծներ, ինչպեսՙ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներՙ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, Գեւորգ Եղիազարյանը, քանդակագործներՙ Էմիլ Գազազը, Լեւոն Թոքմաջյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, դիրիժորներ Հովհ. Չեքիջյանը, Կոստանդին Օրբելյանը, Էդուարդ Թոփչյանը, դերասաններՙ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներՙ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներՙ Լեւոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը եւ շատ ուրիշներ:

Նկար 1. Մրցանակակիրները` ձախից աջ` Արա Հակոբյան, Սոֆա Ազնաուրյան, Աշխեն Բախչինյան եւ Ոախտիար Հովակիմյան:

Նկար 2. Երվանդ Ազատյանը մրցանակը հանձնում է Արծվի Բախչինյանի տիկնոջը` Աշխենին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԱՐԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՙ ՀԱՊԿ-Ի ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԵԼ Է ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԵԼ Է ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական