RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3002, Տպվել է` 295, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՐԵԶԱ ԵՐԵՄՅԱՆԸՙ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ

Հ.Ծ.

Ամերիկայի Հայ Ազգային (Հայ դատի) կոմիտեն հայտարարել է, որ Թերեզա Երեմյանը նշանակվել է կոմիտեի կառավարական հարաբերությունների տնօրեն: Նա Կապիտոլ Հիլում, Սպիտակ տանը եւ պետքարտուղարությունում զբաղվելու է ամերիկահայ համայնքի հայկական հարցերի վերաբերյալ առաջնահերթությունների պարզաբանման եւ տարածման աշխատանքներով: Նախքան այս նշանակումը Երեմյանը աշխատել է Հայ դատի շրջանակներում գործող Ապո Սալդեջյանի անվան CGP աշխատանքի տեղավորման ծրագրի վրա, որը քաղաքականության ասպարեզում երիտասարդ մասնագետների է պատրաստում: Նա 2017-ին է տեղափոխվել Վաշինգտոն եւ ներգրավված է եղել Արցախի ճանաչման, Ցեղասպանության թեման կրթական ոլորտ ներմուծելու, ինչպես նաեւ հայանպաստ այլ նախաձեռնությունների իրականացման գործերում:

«Մենք երջանիկ ենք, որ նման որակավորում ունեցող նվիրյալ ու արհեստավարժ մի անձնավորություն է վարելու մեր հանրային քաղաքականությունը դաշնային մակարդակով», նշել է այդ առթիվ Հայ դատի կոմիտեի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ