RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2531, Տպվել է` 286, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ «VIVASTART» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների մոտ անհրաժեշտ հմտությունների զարգացմանը եւ ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային գործընթացինՙ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ ձեռք բերում աշխատանքային էթիկայի եւ կորպորատիվ մշակույթի վերաբերյալ գիտելիք: Նմանօրինակ փորձն օգնում է ավելի վստահ քայլերով կերտել սեփական կարիերան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի 2019 թվականի առաջին շրջանավարտներին: Այս անգամ հանրապետության տարբեր մարզերից եւ տարբեր բուհերից 32 ուսանող հնարավորություն էր ստացել մասնակցելու դասընթացներին: Ի թիվս այլ գիտելիքների, ուսանողները ձեռք են բերել բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության մի շարք հմտություններ, ծանոթացել ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին եւ դրանքՙ ճկուն մարքեթինգային մոտեցմամբ հաճախորդին ներկայացնելու հմտություններին:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երեքըՙ Նելլի Թադեւոսյանը, Հասմիկ Ալեքսանյանը եւ Լեւոն Մկրտչյանը, ստացել են Samsung Galaxy SM-A305F/ A30 սմարթֆոն:

«Մեր ընկերությունը կարեւորում է «VivaStart»-ը որպես կարեւոր հարթակՙ կարիերայի ուղին սկսող ուսանողների համար: Այս ծրագիրը մասնագիտական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդին հնարավորություն է տալիս դիտարկելու աշխատանքային գործընթացներըՙ ներսից, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու ձեւավորելու որոշումներն ինքնուրույն կայացնելու, կողմնորոշվելու կարողություն: Դասընթացի կարեւորագույն նպատակներից է նաեւ գործարար հաղորդակցության ունակությունների զարգացումը: Շնորհավորում եմ ձեզ եւ վստահ եմ, որ մեր ընկերությունում ձեռք բերած փորձառությունը կծառայի որպես կարեւոր մեկնակետՙ հաջողության հետագա ուղին կերտելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ