RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2452, Տպվել է` 287, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՐՔ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Լույս է տեսել «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի նյութերն ամփոփող (ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2019թ.- 352 էջ) գիրքը:

Ժողովածուն նվիրվում է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.): Ժողովածուում զետեղված հոդվածները կարող են օգտակար եւ կիրառական լինել Հայաստանում իրականացվող տնտեսական հեղափախության գործընթացում: Գիրքը երաշխավորված է հրատարակության ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Ժողովածուի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը :

Գրքում տեղ են գտել բազմաթիվ հետաքրքրական եւ բովանդակալից հոդվածներ նվիրված մեր տնտեսության հետագա զարգացման խնդիրներին: Մասնավորապես, Ֆինանսական համակարգի կատարելագործման ուղինիշերը ՀՀ-ում, Հայաստանը «նոր տնտեսության» ճանապարհին. ռազմարդյունաբերություն, Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխման հեղափոխական մոդելը, Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերությունը, մտորումներ, հանգույցներ, զբոսաշրջության զարգացման ուղենիշերը եւ այլն:

Հարկ է նշել, որ այս խնդրին էր նվիրված մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ դահլիճում կայացած գիտաժողովը, որին իր մասնակցությունն էր բերել նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնական անձինք: Ն. Փաշինյանը եւ ելույթ ունեցողները բարձր գնահատեցին տնտեսագիտական նորարարական մոտեցումները մեր երկրում:

- Հասարակության պահանջն ավելին է, քան արձանագրված հաջողությունները: Բարեփոխումների եւ կենսամակարդակի հեղափոխական ազդեցության ակնկալիքն արդարացի է եւ օբյեկտիվ,- իր ելույթում նշեց ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Հարությունյանը:

Ի դեպ, Վ. Հարությունյանը մեծ ներդրում ունի գիտաժողովի կազմակերպման եւ անցկացման գործում: Գրքում ներկայացված նյութերը կարող են ազդակ հանդիսանալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ