Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՊԱՂ ԼԻՑՔԱԹԱՓԵԼ ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններում ամիսներ շարունակ տիրող երբեմն գաղջ, երբեմն սառը ու հազվադեպորեն ջերմ մթնոլորտը չորեքշաբթի օրը հասավ լարվածության գագաթնակետին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, վկայակոչելով Արցախից տարածված ֆեյսբուքյան ինչ-որ գրառում, մեղադրեց արցախյան կողմին դավադրությունների միջոցով պատերազմ հրահրելու, հողեր հանձնելու եւ, ապա, այդ հանձնման մեղքը Երեւանի իշխանությունների վրա բարդելու մեջ: Ընդունենքՙ փաստորեն դա աննախադեպ ամբաստանություն էրՙ ազգային դավաճանության բոլոր մեղսագրումներով հանդերձ: Աննախադեպՙ նույնիսկ 1998 թ.ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ճառի հետ համեմատած, երբ ՀՀ առաջին նախագահը զգուշացնում էր բոլորին, որ իր իշխանությանը գալիս է փոխարինելու «պատերազմի կուսակցությունը»…

Վերեւի ակնարկս բոլորովին պատահական չէր: Արդարեւ, ստեղծված ներկա իրավիճակը իր շատ կողմերով հիշեցնում է 1998 հունվարի 7-8-ի ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հաջորդած մթնոլորտը, որը հանգուցալուծվեց Առաջին նախագահի հրաժարականով: Միայն մեկՙ էական տարբերությամբ, որ եթե այն ժամանակ ներիշխանական կոնֆլիկտի հիմքը Արցախյան հիմնահարցի լուծման եւ բանակցային գործընթացի նկատմամբ սկզբունքային դիրքորոշումներն էին, հարցի այսպես կոչված «փուլային» եւ «փաթեթային» տարբերակների շուրջ, ապա այժմ մեր զույգ մայրաքաղաքների միջեւ լարվածության հիմքում ընկած է, իմ տպավորությամբ, համատարածՙ ՀՀ-ից մինչեւ ԱՀ միանձնյա իշխանություն ստեղծելու մարմաջը, որի առաջին դրսեւորումներից մեկը եղավ, նախորդ տարի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխության պահանջը, իսկ վերջինըՙ 2016-ի Ապրիլյան պատերազմի թղթածրարը վերաբացելու առաջադրանքով կազմված հատուկ հանձնաժողովի ստեղծումը: Բոլորս հիշում ենք, որ Քառօրյա պատերազմին հաջորդած օրերին նման քննություն, թեեւ ոչ առանձին հանձնաժողովի ստեղծմամբ, կատարվեց ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, որին հաջորդեցին ոչ քիչ թվով հրամանատարների եւ ենթասպաների պաշտոնազրկումներ, մեր բանակի սպառազինության բարելավմանը ուղղված քայլեր, թեկուզ անբավարար: Հետեւաբար, երեք տարի հետո նույն կամ նման «դոսիյեի» բացումը, դարձյալ իմ տպավորությամբ, անբաղձալիներին պաշտոնազրկելու եւ պատժելու, ինչպես նաեւ Հայոց բանակի սպաներին սաստելու նպատակ է հետապնդում: Անշուշտ, միշտ էլ կարելի է վերաբացել կարեւոր դեպքերի ու մանավանդ ռազմական իրադարձությունների թղթածրարները, սակայն դատելով հանձնաժողովի ստեղծման ցուցադրական-հրապարակայնացման ներկա գործելաձեւից, այդ քննությունը չի կարող լուրջ լինել, մանավանդ որ, լուրջ լինելու դեպքում հատուկ հանձնաժողովի եզրակացությունները չեն կարող ենթակա լինել հրապարակայնացմանՙ ռազմական-պետական գաղտնիքներ չբացահայտելու նկատառումներով:

Վերեւում շարադրվածին հավելյալ հիմնավորումը կարելի է գտնել լրագրողների հետ վարչապետի նույն զրույցում արտահայտած կցկտուր մի քանի մտքերըՙ բանակցային գործընթացների մանրամասներից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեղյակ չլինելու եւ միայն իր միջոցով բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթացած լինելու մասին: Այդ պնդումներից կարելի է հետեւցնել, որ Արցախի իշխանությունները ՀՀ նախկին իշխանության կողմից փաստորեն արհամարհված եւ անտեսված են եղել: Նույնիսկ նախագահ Բակո Սահակյանը, որի «պարընկերը», ինչպես բնութագրում է վարչապետը Սերժ Սարգսյանին, նրան անտեղյակ է պահել բանակցային գործընթացներից: Անհավատալի՞ է, անշուշտ: Բայց վարչապետը դրանով չի բավարարվում: Նա փաստորեն, առանց անունը նշելու, անտեղյակության մեջ մեղադրում է Բակո Սահակյանին, որ անգամ իր քթի տակ չի նկատում, թե հենց Արցախում ովքե՞ր են ուզում դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել ու հողեր հանձնել, ապա այդ հանձնումը վերագրել ՀՀ իշխանություններին: Ամենավառ երեւակայության մեջ անգամ չտեղավորվող այս պնդումը կարող է հուշել, որ այժմվանից փորձ է կատարվում հետագա, Աստված մի՛ արասցե, պարտությունների համար «քավության նոխազ» գտնելու…

Իրերի այս մտահոգիչ կացության մեջ հազիվ թե մխիթարական լինի նախագահ Սահակյանի նույն օրը Արցախպրես գործակալությանը տված ողջախոհ եւ լրջախոհ պատասխանը ՀՀ վարչապետին, քաղաքակիրթ հերքելով նրա ասածները բանակցային գործընթացից արցախյան կողմի անտեղյակության վերաբերյալ եւ, միաժամանակ, կոչ անելով «չխարխլել մեր միասնականությունը» ու բոլոր հարցերը, ընդհուպ դավադրությունների վերաբերյալ կասկածները, համատեղ քննարկել փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Նույնը պիտի մաղթեին Հայաստանի, ամբո՛ղջ Հայաստանի բոլոր ողջախոհ մարդիկ: Ներքին լարվածությունը պետք է լիցքաթափել անհապաղ:

«Կարթագենը մեր դռանն է»:

Նախորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ. «ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՄԱՏՅԱՆ»

Հաջորդ գրառումը

ԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական