RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3343, Տպվել է` 287, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ Ա.Ն ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Ծ.

«Ութ հարյուր տարի առաջ վախճանվեց հայոց պատմության եւ մշակույթի բնագավառներում անջնջելի հետք թողած (այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացման առումով) Կիլիկիայի թագավոր Լեւոն Ա-ն, որ երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ ցուցաբերած աջակցության համար թագ էր ստացել Ֆրիդրիխի հաջորդիցՙ գերմանացի կայսր Հենրի Դ-ից: Նա թագադրվել էր 1199-ի հունվարի 6-ին Տարսոսի Մայր տաճարումՙ Ռուբինյան, Հեթումյան տոհմերի եւ խաչակրաց ազնվականների ներկայությամբ: Գերմանական Հալլե քաղաքը մայիսի 17-ին եւ 18-ին նշեց այս տարելիցը մի շարք հանդիսություններով, որոնց մաս էր կազմում նաեւ Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ մշակութային համաձայնության ստորագրման 20-ամյակը: Նախ բացվեց ցուցահանդես Մորիցբուրգ պետական թանգարանում, որը շարունակվելու է բաց մնալ մինչեւ հուլիսի 29-ը, եւ հաջորդ օրը կազմակերպվեց միջազգային գիտական խորհրդակցություն Մարտին Լութեր համալսարանում», «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տեղեկացնում է Մուրիել Միրաք-Վայսբախը :

Խորհդակցությանը մասնակցել են ականավոր գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից: Ողջույնի խոսքերով հանդես են եկել Լեոպոլդինայի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ պրոֆ. Գունար Բերգը , Արեւելյան ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆ. Կոռնելիա Հոռնը եւ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը : Ուղերձ է հղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա -ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ