RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3406, Տպվել է` 284, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԲԳԱՐԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԻՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՆՐԱՆ

Հ.Ծ.

«Ազգ»ի մայիսի 17-ի համարում տեղեկացրել էինք, որ Ուոթերթաունի հայկական թանգարանում տեղի է ունեցել Յոկոհամայում (Ճապոնիա) բախտակիցներ դարձած երկու հայուհիներիՙ դիվանագետ Դայանա Աղաբեկ Աբգարի (1859-1937) եւ նկարչուհի Պերճուհի Քաիլյանի (1914-2014) անցած ուղու մասին պատմող ցուցահանդեսի բացումը:

Այժմ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Դայանա (Գայանե) Աբգարի ծոռնուհինՙ Միմի Մալայանը վավերագրական ֆիլմ է պատրաստել իր հեղինակավոր ազգականուհու մասինՙ հույս ունենալով իր ծառայությունների համար արժանին մատուցել նրան:

«The Stateless Diplomat: Diana Apcar՛s Life» (Պետականազուրկ դիվանագետը: Դայանա Աբգարի կյանքը) ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում հավանաբար առաջին կին դիվանագետի անցած ուսանելի ճակատագիրը, օգտագործելով ճապոնական ոճի գծանկարներՙ գրիչով ու թանաքով արված թվային դիզայներ Լու Կեյի կողմից: Միմիի խոստովանությամբ դժվար է եղել ամբողջական ներկայացնել նրա մարդասիրական կերպարը, բավականաչափ նյութերի բացակայության պատճառով: Բարեբախտաբար Աբգարը կանոնավոր նամակագրություն է պահպանել Ստանֆորդ համալսարանի հիմնադիր-նախագահ Դեյվիդ Սթար Ջորդանի հետ: Նամակները պահպանվել են Ստանֆորդի արխիվներում: Դրանցից բացի, որոշ փաստաթղթեր գտնվել են նաեւ Ամերիկյան կարմիր խաչի եւ ՄԱԿ-ի Ժնեւում գործող գրասենյակներում:

Ըստ Ալին Գրիգորյանի («Միրորի» խմբագիր) ֆիլմն սկսվում է նոր այրիացած Դայանի այն դրվագով, երբ մի կողմից ծնունդ է տալիս իր վեցերորդ զավակին, իսկ մյուս կողմից պարտատերերը կահույքն են տանում իր տնից: Այս ամենին գումարած նա պարտավոր էր վերականգնել իր ամուսնու անհաջող բիզնեսը, որպեսզի կարողանար ապահովել ընտանիքի գոյատեւումը: Հոգսերը բազմազան էին, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա չէր կարող անտարբեր մնալ Ադանայի ջարդերի հետեւանքով անտեր մնացած հայ ընտանիքների ճակատագրի նկատմամբ:

Ֆիլմում, բացի փաստթաղթերից ու նամակներից, կան հարցազրույցներ որոշ դիվանագետների եւ պատմաբանների հետ, ինչպես օրինակ Առլինգտոնի (Մասաչուսեթս) Հայկական մշակութային հիմնադրամից դոկտ. Արա Ղազարյանի, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանդ Պողոսյանի եւ պրոֆ. Քիթ Ուոտենպոյի հետ: Ճապոնիայի Տոհոկու համալսարանում դասավանդող Մելինե Մեսրոպյանը մեծապես նպաստել է ֆիլմի պատրաստմանը: Մելինեն թեզ է պաշտպանել Աբգարի մասին եւ շուտով գիրք կհրատարակի ճապոներենով:

Միմի Մալայանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, բայց հոր աշխատանքի պատճառով (հայրը եղել է ՀԷԿ-եր նախագծող), հասակ է առել ճանապարհորդելով տարբեր երկրներումՙ Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ասիական եւ հարավամերիկյան երկրներում: Հաճախել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը նախքան ամուսնանալը, հետո ապրել Չիկագոյում, Դետրոյթում, Ատլանտիկ Սիթիում եւ Ատլանտայում: 1983ից դարձյալ Սան Ֆրանցիսկոյում է ապրում: Մասնագիտությամբ ճարտարապետ է: 2012-ին որոշել է, որ լավագույն ձեւը Աբգարի մասին պատմելու վավերագրական ֆիլմ պատրաստելն է: Նրան այդ հարցում օգնել է ֆիլմարտադրիչ Արթուր Մուրադյանը :

Ֆիլմը, ըստ հոդվածագրի, անցյալ նոյեմբերին ցուցադրվել է Տորոնտոյի նռան կինոփառատոնի ընթացքում, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 24-ին Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանում: Առաջիկա ցուցադրումը կայանալու է հուլիսի 21-ին Փենսիլվանիայի «Նյու Հոփ» կինոփառատոնի օրերին: Կանադայում կայացած ցուցադրմանը ֆիլմը երկու մրցանակի է արժանացելՙ մեկը հանդիսատեսի ընտրության եւ մյուսըՙ պատվարժան հիշատակման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ