RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2875, Տպվել է` 282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Հ.Չ.

Հունիսի 11-ին Հոլանդիայի խորհրդարանը, հիմք ընդունելով Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ապրիլի 24-ի նամակը Կ.Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, Թուրքիայի նախագահին զրպարտության, իսկ թուրքական պետությանը ժխտողականության մեջ մեղադրելու որոշում էր ընդունել, դիմելով միաժամանակ երկրի կառավարությանը, որ միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ: Քանի որ հայկական լրատվամիջոցները անդրադարձել են Խորհրդարանի որոշմանը, ուստի ավելորդ ենք համարում մանրամասնել դա: Պարզապես ասենք, որ « Ազգը» ապրիլի 26-ի համարում թարգմանաբար հրապարակել էր Էրդողանի նամակի ամբողջական տեքստըՙ վերցրած հենց Թուրքիայի Հանրապետության նախագահի կայքէջից: Այս համարում էլ հրապարակում ենք Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Հոլանդիայի խորհրդարանի որոշմանը, որը հրապարակել է արտգործնախարարության կայքէջը:

12 հունիսի, 2019.- Հաղորդագրություն Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատում մեր երկրի դեմ ընդունված որոշումների մասին

Խստագույնս մերժում ենք երեկ (հունիսի 11-ին ) Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատում հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ ընդունված որոշումներն ու որոշումներում մեր երկրին հասցեագրվող անհիմն ու զրպարտություններով լի պնդումները:

Թող հայտնի լինի, որ անպատասխան չեն մնալու այս կարգի բանականությունից զուրկ, անբովանդակ եւ անլուրջ ջանքերն ու այս ջանքերին տուրք տվողները : Ամբոխավարության միջոցով ընտրողներին սիրաշահելու քաղաքական այս ըմբռնումը վնաս է պատճառելու նրանց, ովքեր անձնատուր են լինում համանման անմիտ եւ անտրամաբանական մոտեցումներին:

Շատ ավելի դիպուկ կլիներ, եթե Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատը, փոխանակ կանխակալությամբ սնվող հակաթուրքականությամբ զբաղվելու , զբաղվեր եվրոպական արժեքներին սպառնացող անհամեմատ լուրջ խնդիրներով: Այդ առումով օգտակար է համարվում առաջնահերթ նշանակությամբ պայքարն ընդդեմ հետզհետե աճող աջ ծայրահեղականության, օտարների նկատմամբ թշնամանքի, ռասիզմի, իսլամաֆոբիայի, ինչպես նաեւ միջոցների ձեռնարկումը մզկիթների վրա հարձակման դրսեւորումների դեմ:

Ակնհայտ է, որ ներկա փուլում, երբ ջանքեր են գործադրվում Հոլանդիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման համար եւ փոխադարձ քայլերը դրական արդյունք են տալիս, Խորհրդարանի հիմնազուրկ , չարամիտ եւ նպատակն անհասկանալի նախաձեռնությունները չեն կարող նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ