RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3080, Տպվել է` 282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԿԵՐՈՋՙ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 65-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՌԱԿ Կենտրոնական վարչություն

Հունիսի 10-ին լրացավ Ռամկավար Ազատական կուսակցության հնագույն անդամներից, բազմավաստակ գիտնական, մանկավարժ, Հայաստանի առաջատար համալսարանների դասախոս Սուրեն Սարգսյանի 65-ամյակը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը մեծ վաստակ ունի Հայաստանում ժամանակակից պատմագիտության զարգացման գործում: Դեռ ուսանողական տարիներից տարվելով հայ ավանդական կուսակցությունների պատմությամբ, Սուրեն Սարգսյանն իր գիտական ողջ ներուժը նվիրեց հայկական ազգային ազատագրական պայքարի պատմության եւ դրանում հայկական քաղաքական ավանդական ուժերի դերակատարության ուսումնասիրությանը:

Պրոֆեսոր Սարգսյանը հեղինակ է մեծ թվով գիտական աշխատաքների, հոդվածների ու մենագրությւոների, որոնցից կարելի է առանձնացնելՙ «Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցություն (1908-1921 թթ.)», «Արմենիա» պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում», «1885-1908 թթ. հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը Արմենական գործիչների գնահատմամբ», «Մկրտիչ Փորթուգալյանի հասարակական-քաղաքական գործունեությունը եւ «Արմենիա» պարբերականը» եւ այլ մենագրություններ, որոնք կարեւոր դեր են ունեցել հայ ժողովրդի քաղաքական պատմության ուսումնասիրության գործում: Սուրեն Սարգսյանը հեղինակ է նաեւ մի քանի տասնյակի գիտական հոդվածների եւ աշխատանքների: Արդեն երկար ժամանակ նա ծավալում է դասախոսա-մանկավարժական գործունեություն ԵՊՀ-ում, Գլաձորի եւ Հյուսիսային համալսարաններում:

Անգնահատելի է Սուրեն Սարգսյանի կուսակցական-քաղաքական գործունեությունը: 1990թ.ին անդամագրվելով Ռամակավար Ազատական կուսակցությանը նա ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում կուսակցության կայացման ու հզորացման գործում: 1990թ. մասնակցել է ՌԱԿ Արմենական ակումբի հիմնադրմանը, 1991թ. մաս է կազմել ՀՌԱԿ-ի հիմնադիր խորհրդին, կազմելով կուսակցության քաղաքական ու կանոնադրական առաջին փաստաթղթերըՙ ՀՀ-ում այդ կառույցի գրանցման համար:

2009թ.ին, ՌԱԿ-ի համար ամենածանր շրջանում վերադարձել է ակտիվ կուսակցական-քաղաքական գործունեությանըՙ նպաստելով կուսակցության վերածննդին Հայաստանում: 2009թ. մաս է կազմել Արմենական-ՌԱԿ կուսակցության հիմնադիր խորհրդին եւ ապա վարչությանը: Հետագայում նրա ակտիվ ջանքերով ու երկարատեւ բանակցությունների արդյունքում Հայաստանում կայացել է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների վերամիավորումը, Մայր հայրենիքում վերակազմելով Ռամկավար Ազատական կուսակցությունը: 2012թ.-ից ՌԱԿ Կետրոնական վարչության անփոխարինելի անդամ է, եւ ղեկավարելով կուսակցության գաղափարա-քարոզչական բաժինըՙ ակտիվ մասնակցություն ունի քաղաքական այդ կառույցի հզորացմանը ՀՀ-ում:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը շնորհավորում է իր վաստակավոր ընկերոջ, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի 65-ամյակը, մաղթելով նրան քաջ առողջություն, երջանկություն եւ ստեղծագործական ու գիտական գործունեության երկարատեւություն:

***

«Ազգ»ի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին ու բարեմաղթանքներինՙ իր աշխատակցին մաղթելով ամենայն բարիք եւ ստեղծագործական անսպառ եռանդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ