RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2952, Տպվել է` 279, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻ ՈՒԹ ՀԱՅԵՐ

Հ.Ծ.

Մայիսի 30-ին Մ. Նահանգների ներգաղթյալների եւ մաքսային վերահսկողության հարցերով զբաղվող դաշնային մարմինները Լոս Անջելեսում բանկային խարդախությունների մեղադրանքով ձերբակալել են ութ հայերի, իսկ իններորդըՙ փաստաբանի միջոցով խոստացել է ֆեդերալ իշխանություններին ներկայանալ հաջորդ օրը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ձերբակալվածները հետեւյալներն են.

1) Արա Մալխասյան, 48 տարեկան, Ուինետկայից,

2) Սմբատ Խեչումյան, 38 տարեկան, Հյուսիսային Հոլիվուդից,

3) Սվետա Խեչումյան, 45 տարեկան, Ուինետկայից: Սմբատի քույրն է,

4) Հարություն Պետրոսյան, 30 տարեկան, Վան Նայսից,

5) Արթուր Հարությունյան, 34 տարեկան, Էն Ինոյից,

6) Խաչատուր Չոբանյան, 38 տարեկան, Վան Նայսից,

7) Ջիվան Հախնազարյան, 49 տարեկան, Վան Նայսից,

8) Արման Գրիգորյան, 37 տարեկան, Հյուսիսային Հոլիվուդից,

9) Արտակ Օխոյան, 29 տարեկան, Բըրբենկից:

Նրանք մեղադրվում են ապօրինաբար ուրիշների անձնագրերը ձեռք բերելու, լուսանկարները փոխելու եւ ուրիշների բանկային հաշիվները յուրացնելու մեջ: «Bank of America» եւ «Wells Fargo» բանկերից յուրացված գումարը կազմում է 1,5 միլիոն դոլար: Քրեական օրենքով նման հանցագործության համար նախատեսվում է մինչեւ 30 տարվա բանտարկություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ