RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2980, Տպվել է` 280, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Ղազախստանում ամփոփում են արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները: Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ դրանց չէր մասնակցում երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը : «Առաջին» բառը այս ընտրությունների համատեքստում տեղին է նաեւ այն պատճառով, որ Ղազախստանի համար այս ընտրարշավը աննախադեպ դարձավ քաղաքական մրցակցության մակարդակով եւ թեկնածուների ներկայացված բազմազանությամբ:

Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, նույնիսկ առանց Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցության, անակնկալներ չէին պարունակում: Նազարբաեւի իրավահաջորդիՙ կադրային դիվանագետ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հաղթանակը կանխատեսելի էր: Տոկաեւը խոստացավ շարունակել նախորդի քաղաքական գիծը, որի հեղինակությունը հայրենակիցների շրջանում միշտ էլ բարձր է եղել: Ղազախստանցիներն իրենց մեծամասնությամբ կանխատեսելիորեն քվեարկեցին հանուն կայունության եւ մի քաղաքականության, որը երկիրը բերեց ամենահաջողվածների շարք ոչ միայն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այլեւ ողջ ետխորհրդային տարածքում:

Սակայն, չնայած այս ընտրությունների կանխատեսելի արդյունքին, չի կարելի ասել, թե նրանք զուրկ էին քաղաքական մրցակցությունից: Բոլորովին: Որպես փաստարկ կա երեք փաստ. նախագահի այդ ընտրություններում մասնակցում էր պատմության մեջ առավելագույն թվով թեկնածու, Ղազախստանում նախագահական ընտրություններում առաջին անգամ կին էր մասնակցում, ընտրարշավի շրջանակներում առաջին անգամ նախընտրական հեռուստաբանավեճ ծավալվեց:

Խոսելով թեկնածուների մասին, արժե նշել, որ այս տարվա ցուցակն իր քաղաքական կազմով ամենաբազմազանն էր Ղազախստանի ողջ պատմության ընթացքում: Այստեղ ներկայացված էին ե՛ւ ձախերը, ե՛ւ ազգայնականները, ե՛ւ լիբերալները, ե՛ւ կենտրոնամետները: Թեկնածուների լայն սպեկտրը, իհարկե, մեծացրեց նախընտրական մրցավազքի ինտրիգը եւ ընտրողներին հնարավորություն տվեց ընտրություն կատարել քաղաքական հոսանքների եւ նրանց ներկայացուցիչների շատ ավելի լայն տեսականուց:

Այս ընտրությունների աննախադեպ բազմազանությունն ընդգծեցին նաեւ դիտորդները: Ամբողջությամբ վերցրած, ընտրարշավի եւ բուն քվեարկության իրենց գնահատականներում միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան առաքելությունների ներկայացուցիչները, նույնիսկ նրանք, ովքեր կանխակալ քննական հայացք ունեին, զարմանալիորեն կառուցողական էին եւ միակարծիք: Ղազախստանի ընտրություններն, ըստ նրանց, անցան մրցակցային պայմաններում, առանց նշանակալից խախտումների, բարձր քաղաքացիական ակտիվության պայմաններում: Որոշ ընտրատեղամասերում նույնիսկ երկար հերթեր գոյացան: Երկրում ընտրություններին մասնակցությունն արդյունքում կազմեց ավելի քան 77%: Քվեարկությանը մասնակցության մասին արժե առանձին ասել: Դրա բավական բարձր մակարդակը, հատկապես արեւմտյան դեմոկրատիաներում քվեարկություններին մասնակցողների թվի անկման ընդհանուր միտման ֆոնին խոսում է Ղազախստանի հասարակության փափուկ քաղաքականացվածության մասին, այսինքն հանրապետության քաղաքացիները հիմա, ինչպես երբեք, հասկանում են, որ իրենց ձայնը կարեւոր է եւ գիտակցում են, որ հատկապես իրենք են որոշում երկրի ապագան:

Քվեարկության օրը ղազախստանցիների բարձր քաղաքացիական ակտիվությունն արտահայտվում էր, որքան էլ դա տարօրինակ հնչի, նաեւ այն բողոքի ցույցերում, որոնք անցան Նուռ-Սուլթանում եւ Ալմաթիում: Բողոքավորները, ցավոք, չէին ներկայացրել հայտ հանրահավաքներ անցկացնելու համար եւ դրա համար էլ իշխանությունները ուժայիններին ներգրավեցին կարգուկանոնը ապահովելու համար:

Հաղթած թեկնածու Կասիմ-Ժողարտ Տոկաեւը արձագանքեց այդ իրադարձություններին մի հայտարարությամբ, որտեղ իշխանության պատրաստակամությունը հայտնեց կառուցելու երկխոսություն նրանց հետ, ովքեր պաշտպանում են այդ իշխանությունը, եւ նրանց հետ, ովքեր այդ իշխանությանը դեմ են: Բացի դրանից, Ղազախստանի ընտրված նախագահը առաջարկեց երկրում ստեղծել հասարակական վստահության գծով հատուկ կոմիտե: Ցույցերը, հատկապես ընտրության օրը, սովորական պատկեր են ժողովրդավարական յուրաքանչյուր երկրում, որոնք վկայում են այն մասին, որ ընտրարշավն ընթանում է առողջ մրցակցային միջավայրում: Այլ բան է, որ Ղազախստանում առայժմ չի ձեւավորված սովորույթՙ համաձայնեցնելու իշխանությունների հետ նման միջոցառումները, որպեսզի դրանք սպառնալիք չդառնան եւ հարմար համապատկեր չստեղծեն տարբեր տեսակի սադրիչների համար: Բայց, ամբողջությամբ վերցրած, հասարակական ելույթների գաղափարը խոսում է ղազախստանյան քաղաքացիական հասարակության զարգացման մասին, քաղաքացիների պատասխանատվության մասին հանուն իրենց երկրի ճակատագրի: Եվ դրանում, անվիճելիորեն, նույնպես դրական նախանշան կա:

Վերադառնալով բուն ընտրություններին, կարելի է համոզված ասել, որ ընտրարշավը եւ նրա բոլոր բաղադրիչները դարձան Ղազախստանում ժողովրդավարական գործընթացների էվոլուցիայի խորհրդանիշ: Իսկ քաղաքական մրցակցության աճը, որը դարձավ այս նախագահական ընտրությունների կարեւոր բաղադրիչը, անպայմանորեն դրական է անդրադառնալու 2021թ. Ղազախստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա: Երկրում, առնվազն, արժե սպասել քաղաքական դաշտի ընդլայնում, բազմակարծության մակարդակի բարձրացում եւ քաղաքական բազմազանության հետագա մեծացում:

Ընտրված նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի երդման արարողությունը վերջակետ կդնի Ղազախստանում իշխանության տարանցման գործընթացում եւ հիմք կդառնա ղեկավարների ժողովրդավարական փոխարինելիության ոչ միայն կոնկրետ այդ հանրապետությունում, այլեւ, հնարավոր է նաեւ, ամբողջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ իրերի նման վիճակը նախադեպեր չի ունեցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ