RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3105, Տպվել է` 277, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅԴԵՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՋ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը իր մրցակիցների հանդեպ զգալի առավելությամբ առաջատար է դարձել Դեմոկրատական կուսակցությունից որպես երկրի նախագահության թեկնածու: Այդ մասին հաղորդում է The Hill հրատարակությունըՙ հիմք ընդունելով HarrisX ընկերության հետ համատեղ անցկացված սոցհարցման արդյունքները: Նշվում է, որ Բայդենը գրեթե կրկնակի գերազանցում է իր կուսակից Բեռնի Սանդերսին: Hill-HarrisX-ի վերջին հարցման տվյալների համաձայն, Ջո Բայդենը 19 կետով առաջ է անցել իր մրցակից Սանդերսից:

Այսպես, հարցումների տվյալներով, Բայդենը ստացել է դեմոկրատների ընտրազանգվածի ձայների 35 տոկոսը: Նրան հաջորդում է Բեռնի Սանդերսը 19 տոկոս արդյունքով: Հաջորդ տեղերը զբաղեցնում են Պիտ Բուտիջիչը (8%), Էլիզաբեթ Ուորրենը (5%), Կամալա Հարրիսը (4%) եւ այլն:

Հարցվողների 17 տոկոսը առայժմ չի կողմնորոշվել նախընտրելի թեկնածուների հարցում: Այս տարվա ապրիլին Ջո Բայդենի ընտրարշավի սկզբից ի վեր մրցակիցների նկատմամբ նրա գերակշռությունը մնում է անփոփոխ: Կուսակիցներից որեւէ մեկին չի հաջողվել առաջ անցնել Բայդենից: Ինչպես նշում է հրատարակությունը, փոփոխություն թերեւս կարող է տեղի ունենալ հունիսի վերջերին Դեմոկրատական կուսակցության բանավեճերի առաջին փուլից հետո:

Ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել մրցակցելու Ջո Բայդենի հետ եւ կասկածի տակ էր առել նրա մտավոր ունակությունները: Թրամփը մեկնաբանել էր 2020 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու նախկին փոխնախագահի որոշումը: «Բարի գալուստ ընտրարշավ, քնկոտ Ջո», իր թվիթթերյան էջում գրել էր Թրամփըՙ չնշելով Բայդենի ազգանունը: «Հուսով եմՙ ունես մտավոր ունակություններ (ինչը կասկածի տակ է դրվում), որպեսզի ընտրարշավ անցկացնես նախնական ընտրություններում»: Թրամփը այն միտքն էր արտահայտել, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Բայդենի եւ նրա կուսակիցների նախընտրական պայքարը ոչնչով աչքի չի ընկնի:

Ջո Բայդենը 76 տարեկան է: Նա ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել էր 2009 թ. հունվարից մինչեւ 2017 թ. հունվարն ընկած ժամանակամիջոցում, երբ երկրի նախագահն էր Բարաք Օբաման: Մինչ այդ նա 36 տարի եղել էր Դելավեր նահանգի սենատոր: Վերջին հարցումների համաձայն, Բայդենը վեց տոկոսային կետով գերազանցում է ներկայիս նախագահ Թրամփին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ