RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2217, Տպվել է` 279, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Թրամփի պատժամիջոցների հետեւանքները

Մոսկվայի եւ Պեկինի միջեւ դաշինքի ձեւավորման մեջ մեծ մասամբ մեղավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տնտեսական քաղաքականությամբ հանդերձ: Ինչպես գրում է Handelsblatt թերթը, առավելագույն ճնշման քաղաքականությունը եւ խիստ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը հանգեցնում են այն բանին, որ այն պետությունները, որոնց նախագահ Թրամփն ուզում է ծնկի բերել, հեռանում են ԱՄՆ-ից եւ դաշինքներ կնքում ուրիշ պետությունների հետ: Հենց այդ երեւույթը արձանագրվեց օրերս Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիսավոր պայմաններում ընդունեց եւ հանդիպում ունցավ Չինաստանի ղեկավարների հետ:

Ինչպես նշում է հրատարակությունը, նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինի համագործակցությունը եւ գործընկերային հարաբերությունները Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հակակշիռն են: Մինչ Վաշինգտոնն արգելել է եւ մյուս պետություններին էլ հորդորում է ձեռնպահ մնալ չինական Huawei ընկերության հետ համագործակցելուց, Ռուսաստանի շարժական օպերատոր -ը պատրաստվում է ընդլայնել իր 5G կապը չինական կոնցեռնի հետ:

Բացի դրանից, Չինաստանի պետական էներգետիկ կոնցեռնները հեղուկ գազի հետ կապված միլիարդներ են ներդնում ռուսաստանյան նախագծերում: Դա ոչ միայն գազով է ապահովում Չինաստանը, այլեւ չինացիներին հնարավորություն է տալիս Կրեմլին մոտիկ կանգնած խոշոր ընկերություններում իրենց ներդրումների շնորհիվ խափանել Թրամփի ռազմավարությունը, որը ձգտում է աշխարհին ամերիկյան գազ վաճառել:

Մի կողմից ԱՄՆ-ի, եւ մյուս կողմից Ռուսաստանի ու Չինաստանի «ռազմաճակատների» միջեւ լարվածությունը հետզհետե ավելի է խորանում, իսկ այդ ճակատների արանքում Գերմանիայի քաղաքականությունն է եւ գերմանական ընկերությունները: Եվրոհանձնաժողովը եւ Դաշնային հանձնաժողովը ուզում են, որ գերմանական ընկերությունները ավելի շատ հեղուկ գազ գնեն ԱՄՆ-ից, ինչի շնորհիվ հույս ունեն խուսափել եվրոպական արտադրանքի եւ մասնավորապես ավտոմեքենաների վրա ԱՄՆ-ի մեծ մաքսատուրքերի սահմանումից: Սակայն գերմանական մատակարարներից շատերը սերտորեն կապված են ռուսական «Գազպրոմի» հետ, «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության ապագա սպառողներ են կամ դրա շինարարության խոշոր ներդրողներ: Այդ ընկերություները հայտնվել են ասես մուրճի եւ զնդանի միջեւ, նրանք զգում են ինչպես Դոնալդ Թրամփի պատժամիջոցների քաղաքականության, այնպես էլ ռուս-չինական գրկախառնության հետեւանքները, արձանագրում է հոդվածագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ