RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1868, Տպվել է` 278, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԿԶԳԱ ՍԵՓԱԿԱՆ ՏՈՒՆ ՈՒԵՆԱԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջՙ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու եւս մեկ ընտանիքի, այս անգամՙ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին:

Բազմամյա համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք արդեն իսկ ապահովված է սեփական բնակարանով:

Խաչատուր Գասպարյանը իր ընտանիքի հետ բնակվում է հայրական տանըՙ ութ հոգով մեկ հարկի տակ: Տունը փոքր է մեծ ընտանիքի համար, եւ Գասպարյանները սկսել էին կառուցել իրենց սեփական տունը: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել էր անավարտ: Տարիներ շարունակ ընտանիքը փորձել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, սակայն բոլոր ջանքերն անօգուտ են եղել: Նրանք կարողացել են կառուցել միայն պատերը եւ տանիքը:

«Արդեն երեք տարի է մենք փորձում ենք ավարտել շինարարությունը եւ տեղափոխվել նոր տուն: Ընտանիքի եկամուտը բավականացնում է միայն ամենօրյա կենցաղային խնդիրների համար: Ամուսնուս եղբայրը չի կարող մտածել ամուսնության մասին, քանի որ տանը տեղ չկա: Եթե նույն տեմպերով շարունակեինք, շատ երկար տարիներ հարկավոր կլիներ տան շինարարությունը ավարտելու համար»,- ասել է Նառան ՙ Խաչատուրի կինը:

«Մեր ընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի հետ համատեղ շարունակում է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր ունեն իրենց կացարանի շինարարությունն ավարտին հացնելու կամք, բայց չունեն բավարար միջոցներ: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նմանօրինակ ծրագրերի իրականացմանըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելություններից մեկը համարելով մեր երկրի կարիքավոր ընտանիքներին աջակցելը: Այս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դրսեւորվում է նաեւ շինաշխատանքներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր»-ի աշխատակիցների կամավոր ներգրավումով: Այս տարի երկրորդ անգամ ենք կամավորագրվում տուն կառուցելու գործին: Աշխատակիցների ոգեւորությունը ցույց է տալիս, որ այս տարի եւս կամավորական աշխատանքները շարունակական բնույթ կրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համագործակցության շրջանակներում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 11 տուն:

Գործընկեր կառույցներից տասնյակ կամավորներ միացել էին Գասպարյաններինՙ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նրանք կատարել են հատակների բետոնացման աշխատանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ