RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3236, Տպվել է` 274, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿՈՑ ԱՐՁԱԿԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այն բանից հետո, երբ վերջերս Գերմանիայում սկսեց քննարկվել պետական օրհներգի տեքստում որոշ բառերի հանդեպ արեւելագերմանացիների դժգոհությունը, սկսեցի մտածել, թե մեր հեռու աշխարհներն այդուհանդերձ մերձ են իրար: Էլի զուգահեռներ կանՙ սոցցանցերում օրեցօր աճող ատելության մթնոլորտը, որ ԳԴՀ- ում տեսանելի ընդգծվեց փախստականներին ընդունելու որոշմանը համընթաց, բորբոքեց ծայրահեղ աջերի, ծայրահեղ ձախերի, ծայրահեղների ու մյուսների վիրտուալ, վերբալ պայքարը, որ շաբաթներ առաջ հրազենային դիմահար կրակոց դարձավՙ խլելով իր տան պատշգամբում կանգնած Հեսսենի վարչական շրջաններից մեկի ղեկավար քրիստոնյա- դեմոկրատ Վալտեր Լյուբկեի կյանքը... Ծայրահեղ աջ հայացքներ դավանող մի կասկածյալ ձերբակալվեց, բայց երեկ հայտնի դարձավ, որ նախկինում հարձակման թիրախ դարձած ու պատահականությամբ ողջ մնացած Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը, Ալթենայի թաղապետ Անդրեաս Հոլշթայնը, ինչպես նաեւ այլք, մահվան սպառնալիքով նամակներ են ստացել: Լրագրողները խոստովանեցինՙ հոգնել են սոցցանցային այդ ատելությունից, բայցՙ սա մարտահրավեր է մասնագիտությանը: Մեղավոր ենք նաեւ մենք, որ բավարար չենք լուսաբանելՙ կարեւոր նյութը «հանձնելով» սոցցանցերի «քաղմեկնաբաններին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ