RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3057, Տպվել է` 274, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է. ԱՄՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ

Միացյալ Նահանգների Արեւմտյան թեմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ թեմի ներսում, թեմի առաջնորդՙ Գերաշնորհ Հովնան արք. Տերտերյանի հանձնարարությամբ հունիսի 23-ին բոլոր եկեղեցիներում պետք է նշվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը:

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ, կարեւորելով Սուրբ Էջմիածնի բացառիկ դերը հայ ժողովրդի ու Հայ առաքելական եկեղեցու համար, Արեւմտյան թեմի բոլոր եկեղեցիներում հանգանակություն է կատարվելուՙ Մայր տաճարը վերանորոգելու նպատակով: Նախատեսվում է մոտ 10 միլիոն ամերիկյան դոլար:

«Դարերու պատմական եւ քաղաքական պայմաններու մէջէն Մայր աթոռ Ս. Էջմիածինը ձեւ, իւրայատուկ հոգի ու կերպարանք առած, աճած, զարգացած, առաքելական հաւատաւոր աշխատանք տարած է, նաեւ նահատակուած, պարզապէս անաղարտ պահելու համար Հայ ժողովուրդին հոգեւոր դէմքը եւ Սուրբ Աւետարանէն ստացած ժառանգութիւնը: Հայութիւնը, ինչպէս միշտ, հոգեկան իր ոյժը եւ մխիթարութիւնը կը գտնէ իր Եկեղեցիով, որ Հաւատքի, Յոյսի եւ իղձերու հոգեւոր ներշնչումի աղբիւրն է», ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ այս կարեւոր նախաձեռնության ընթացքում ժողովուրդը կրոնական ու բարոյական պարտականություն է զգումՙ մասնակցելու Մայր տաճարի վերանորոգությանը:

Մենք էլ մեր հեթին հույս ենք հայտնում, որ հայրենիքում ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ, իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի վերանորոգման աշխատանքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ