RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1908, Տպվել է` 262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՄՔՈՒՄ ԼՈՒԾՎԵԼ Է ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐ

Նախիջեւանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Ենթակառուցվածքների խնդիրն այստեղ եղել է տարիներ շարունակ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այժմ Գոմքը համալրել է էներգախնայող համակարգով լուսավորվող գյուղերի ցանկը: Դրանում իրենց լուրջ ներդրումն ու ծրագիրն են իրականացրել գործընկեր կառույցներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ինչպես Հայաստանի հեռավոր, սահմանամերձ տարբեր գյուղերում, այստեղ եւս` ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. սկզբում լուսավորվել են հիմնական, ապաՙ երկրորդական փողոցները:

Դեռեւս 2015թ.-ին, «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործակցող կողմերին հաջողվել է տեղակայել 37 LED լուսարձակով ապահովված արտաքին լուսավորության համակարգ: Ծրագրի երկրորդ փուլով, այժմ արդենՙ դրանց թիվն ավելացել է եւս 34-ով: Ընդհանուր առմամբ, Գոմքում լուսավորվել է 2650 մետր տարածություն, որից 1300 մՙ նախորդ ամռանը մեկնարկած աշխատանքներից հետո:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը եւ համայնքի բնակիչներ:

«Աշխարհն ապրում է տեխնոլոգիաների զարգացման այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր մշակվում են մարդու կյանքն ու կենցաղը հեշտացնող լուծումներ: Եվ նման հնարավորությունների դարում, թվում էՙ չպետք է լինի, ասենք, փողոցների լուսավորության խնդիր: Մինչդեռ այն կա եւ հաճախՙ սահմանամերձ գյուղերում: Արդեն 5 տարիՙ սկսած 2014 թվականից, գործընկեր կառույցի հետ, համատեղ ծրագիր ենք իրականացնում, գիտակցելով, որ լուսավորված փողոց ունենալը չպետք է լինի քաղաքի մենաշնորհ: Աստիճանաբար կրճատում ենք խավարի մեջ կորած փողոցների քանակն ու սահմանապահ գյուղում բնակվողին լույսի հետ վերադարձնում լավ ապագայի հավատը: Այս ծրագրի հիմքում կա նաեւ սոցիալական աջակցության բաղադրիչ, ինչը եւս անչափ կարեւոր է: Ուրախ եմ արձանագրել, որ հաջորդական փուլերով, մեզ հաջողվեց այս գյուղում եւս իրականություն դարձնել ժամանակակից լուծումներով հագեցած, ծախսերի կրճատում երաշխավորող համակարգի գործարկումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Արտաքին լուսավորության համակարգի գործարկումը կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը: Գոմքը հարմար բնակավայր է նաեւ էկո-զբոսաշրջություն զարգացնելու համար: Այդ ուղղությամբ եւս, այստեղ ակտիվ աշխատանք է տարվում:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գոմքի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ