RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2060, Տպվել է` 264, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Deloitte Armenia CJSC
Business Center "Imperium Plaza"
4/7, Amiryan Street, 7th floor
Yerevan, 0010,
Armenia
Tel: +374 (10) 52 65 20
Fax: +374 (10) 52 75 20
deloitte.am

Աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար Դելոյթ ընկերության Հայաստանյան գրասենյակըՙ Դելոյթ Արմենիան, հունիսի 13-ին բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համարկազմակերպել էր մասնագիտական հանդիպում-քննարկում «Տրանսֆերային գնագոյացում. առաջիկա մարտահրավերները եւ նոր հնարավորությունները» թեմայովՙ նվիրված հարկային օրենսգրքի մաս կազմողՙ Տրանսֆերային գնագոյացման առանձնահատկություններինՀանդիպման ընթացքում ներկայացվեցին եւ քննարկվեցին տվյալ ոլորտի միջազգային փորձը եւ Հայաստանում տրանսֆերային գնագոյացման հետագա զարգացումները։

Հանդիպումը վարում էին Դելոյթի Ռուսաստանի եւ Ուկրաինայի գրասենյակների տրանսֆերային գնագոյացման ծառայության ղեկավարները, Դելոյթի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները։

Ալեքսեյ Սոբչուկը, որ հանդիսացել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության տրանսֆերային գնագոյացման եւ միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալը, իսկ ներկայումս հանդիսանում է Դելոյթ Ռուսաստանի տրանսֆերային գնագոյացման ծառայության տնօրենը, ներկայացրեց ՏԶՀԿ-իՙ տրանսֆերային գնագոյացմանը վերաբերող ուղեցույցների գլխավոր պահանջները եւ դրանց չհամապատասխանելու դեպքում ընկերություններին սպասվող հիմնական ռիսկերը ։

Ալեքսանդր Յամպոլսկին, որ հանդիսանում է Դելոյթ Ռուսաստանի տրանսֆերային գնագոյացման ծառայության ղեկավարը, ներկայացրեց տրանսֆերային գնագոյացման առանձնահատկություններն ու լայն հնչեղություն ստացած դատական գործերը Ուկրաինայում ։

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ՊԵԿ Տրանսֆերային գնագոյացման եւ հարկային համագործակցության բաժնի ղեկավար Նաիրուհի Ավետիսյանը, որ ներկայացրեց Հայաստանում իրականացվողՙ տրանսֆերային գնագոյացման վիճակին վերաբերող գործող եւ հետագա զարգացումները։

Հարկային օրենսգրքիՙ տրանսֆերային գնագոյացմանը վերաբերող դրույթը ուժի մեջ կմտնի 2020թհունվարի 1-ից։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ