RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2513, Տպվել է` 241, Ուղարկվել է էլ.փոստով` 0

60 ԿՄ/Ժ-Ի ՓՈԽԱՐԵՆՙ 50 ԿՄ/Ժ. ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հունիսի 26-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով քաղաքի երթեւեկությանը, նշել է, որ այսօր քաղաքի երթեւեկությունը վտանգավոր է թե՛ հետիոտնի, թե՛ վարորդի համար: Նա հայտարարել է, որ մի շարք քաղաքներում սահմանված 60 կմ/ժ արագությունը փոխարինվել է 50 կմ/ժ-ով: Մարությանը նշել է, որ եթե Երեւանում պատրաստ են դրան, կարելի է այդ կանոնն այստեղ էլ կիրառել:

Նա միաժամանակ անդրադարձել է վերգետնյա անցումներին ու դրանցից մշտապես խուսափող, փողոցն անթույլատրելի հատվածներով անցնող քաղաքացիներին.

«Պետք է գործեն ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարգելեն կարգազանց հետիոտնինՙ անցնել արգելված գոտով», ասել է քաղաքապետը:

Վերջում Մարությանը հավելել էՙ հրահանգված է բոլոր անցումներում ուժեղացնել, համալրել լուսավորության համակարգերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ