RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2820, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Տարածված խոսք կա`«դիվանագետը պետք է կյանքի փորձ ունենա»: Դրա վառ ապացույցը եղավ օրեր առաջ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի եւ ձայնի իրավունքի վերականգնմանը վերաբերվող քվեարկության ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի քվերակուական արկածները: Չմանրանք ընթացքի մեջ, դա արդեն բոլորին պարզ է: Բայց այստեղ կարեւոր բայց կա. ՀՀ իշխող քաղաքական ուժի մոտ ծառայողական պարտականությունները կատարելը եւ առհասարակ դրա գործընթացին տեղյակ լինելը, գոնե տեխնիկական մասով, լուրջ խնդիր է դարձել: Դա իր հստակ պատճառն ունի, որով էլ պայմանավորված են թերացումները: Այդ խմբակցության 88 անդամներից կեսից շատ ավելին կյանքում որեւէ պատասխանատու պաշտոն չի զբաղեցրել, ավելին` ոմանք մասնագիտական կրթություն էլ չունեն, եւ որպես պատասխանատու-պաշտոնատար անձ, միանգամից պատգամավոր են դարձել:

Օրինակ` Ռուբեն Ռուբինյանի կենսագրության մեջ գրված է` «Մասնագիտությունը` պետական գործիչ, քաղաքական գործիչ եւ դիվանագետ»: Երեւի մոռացել է գրել նաեւՙ կուսակցական գործիչ:

Հետաքրքրական է` աշխարհի է՞լ որ պետությունը մեկ տարվա քաղաքական գործունեության փորձ ունեցող դիվանագետ ունի: Առհասարակ, այդ տղային դիվանագետ անվանողները հասկանու՞մ են` ինչ է նշանակում դիվանագետ: Մի մարդ, որի` պետությանը մատուցած լավագույն ծառայությունը փողոցներ արգելափակելով իշխանության գալն է, չի կարող դիվանագետ լինել կամ կոչվել:

Այսօր այդ սկսնակ ու ինքնահռչակ դիվանագետի պատճառով կարող են լուրջ խութերի հանդիպել հայ-ռուսական առանց այն էլ փխրուն հարաբերությունները: Մի կողմ դնելով մոդայիկ դարձած հակառուսականությունն ու արեւմտապաշտությունը, ողջախոհ լինենք ու ընդունենք, որ մեր շահերից չի բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը: Իսկ Ռուբեն Ռուբինյանի անփույթ կոճակսեղմոցիների պատճառով դրանք կարող են շատ անբարենպաստ հարթակ տեղափոխվել: Եվ թող որեւէ մեկը չմտածի, թե արեւմուտքի անունով երդվող Ռուբենի` Ռուսաստանին դեմ քվեարկելը միայն տեխնիկական խնդիր է եղել: Առավել եւս` թող ոչ ոք չմտածի, թե Ռուսաստանն այդ ամենն ընկալել է որպես զուտ տեխնիկական սխալ, անկախ նրանից` Ռուբինյանն ինչ բացատրություններ է տալիս:

Ենթադրելի էր, որ Իրանի մասով ՀՀ Ազգային ժողովից արված բակային մակարդակի հայտարարությունից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչներն արդեն հրահանգավորված կլինեն` չափերի մեջ մնալ, բայց, արի ու տես, որ` ոչ:

Այսքանից հետո, անկախ Ռուբենի բացատրություններից, նա պետք է հետ կանչվի, որովհետեւ դիվանագիտական սխալները հաճախ անշտկելի, անուղղելի ու... անդառնալի են լինում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ