RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2689, Տպվել է` 283, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑ Ռ.Ա.Կ. ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՎՆԸ

Դիւան ՌԱԿ Գերագոյն խորհուրդի, Յուլիս 5, 2019

Ուրբաթ, յուլիս 5, 2019-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը Պիքֆայայի Սբ. Աստուածածին եկեղեցւոյ կաթողիկոսնիստ դահլիճին մէջ ընդունեց ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի պատուիրակութիւնըՙ գլխաւորութեամբ ընկ. Հրաչ Գույումճեանի (ատենապետ): Պատուիրակութեան մաս կը կազմէին ընկերներ Յակոբ Վարդիվառեանը (փոխ ատենապետ), Արտաւազդ Մելքիսէթեանը եւ Երուանդ Ազատեանը:

Շուրջ երկու ժամուան խորհրդակցութեան ընթացքին քննարկուեցան բազմաթիւ հարցեր, որոնք կը յուզեն մեր ժողովուրդը Սփիւռքի եւ Հայրենիքի մէջ:

Առաջին հերթին, գնահատութիւններ տրուեցան Արամ Ա. Հայրապետին կողմէ նախաձեռնուած Մամուլի համահայկական համագումարին մասին, որ տեղի ունեցաւ յուլիս 2-4, 2019-ին, Անթիլիասի մայրավանքին մէջ:

Նաեւ անդրադարձ կատարուեցաւ Սբ. Էջմիածնի եւ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանց ներկայ յարաբերութեանց եւ անմիջական անցեալի պատմական իրադարձութեանց: Վեհափառը, ծանօթ ըլլալով ՌԱԿ-ի տեսակէտներուն, բացարձակ անկեղծութեան պայմաններու ներքեւ տուաւ լուսաբանութիւններ, գնահատելով նոյն ատեն սրտցաւ քննարկումներու իրաւունքն ու սատարը:

Լուսարձակի տակ առնուեցան Մայր հայրենիքի մէջ եկեղեցի-ժողովուրդ եւ եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնները: Նկատի առնուեցան կարգ մը մտահոգիչ զարգացումներ, որոնց շուրջ նախատեսութիւններ եղան եկեղեցական վերին իշխանութեանց ու քաղաքական կազմակերպութեանց դերին մասին:

Վեհափառը իր գնահատանքը յայտնեց ՌԱԿ-ի Գերագոյն Խորհուրդինՙ հանդիպումը կայացնելու նախաձեռնութեան համար, իսկ պատուիրակութեան անդամները շնորհակալութիւն յայտնեցին Մամուլի համագումարին մասնակցելու ՌԱԿ մամուլին տրուած հրաւէրին համար, ինչպէս նաեւ հանդիպման հնարաւորութեան, բովանդակութեան եւ ամբողջովին դրական մթնոլորտին համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ