RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2764, Տպվել է` 262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՐԱՂԱՑՆԵՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռ-ս ուրարտական ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-ար-ելք) վրա գտնված, 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների - առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նա- մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը: 19-րդ դարի 20-ական թվականների վերջին Հայկական բարձրավանդակում գոյություն ուներ 1456 ջրաղաց, իսկ Եր-ան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացների ստեղծման համար առաջինը հայտնագործեցին երկու կարեւոր խնդիր. ջրային անիվը եւ ատամնային փոխանցումը: 1086թ. Անգլիայում գոյություն ունեին 5624 ջրաղաց: 1300թ. օգտագործվում էին մինչեւ 15 հազար ջրաղացներ:

Հայաստանում ջրաղացները լայն կիրառություն են գտել սկսած X -րդ դարից:Այդ ժամանակվա ջրաղացները եղել են երկու տեսակի` ուղղանկյուն թափանիվով եւ հորիզոնական թափանիվով:

Հայաստանում ջրաղացներ կառուցել են գրեթե բոլոր այն գյուղերում, որոնց մոտով հոսել են գետակներ: 1808թ. Եր-անում Հրազդան գետի վրա եղել է ինը ջրաղաց: Ջրաղացի կառուցումը - շահագործումը թանկ արժեր: 1736թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10 ջրաղաց:

Ջրաղացների տերերը հիմնականում ֆեոդալները,մեծատունները եւ վանքերն էին: Ջրաղացպանները պարտավոր էին աղունավարձ վճարել: Այդ մասին գրում են նաեւ Մխիթար Գոշը, Սմբատ սպարապետը: Աղունավարձը կարող էր տրվել նաեւ բնամթերքով: Ջրաղացները եկամտաբեր կառույցներ էին եւ մեծ շահույթներ էին բերում:

Ջրաղացից գանձվել են հետեւյալ հարկերը` տամղան, մահկանեն, դահեկը եւ խարաջը: Ջրաղացները տրվում էին նաեւ կապալով: Ջրաղացները հաճախ գրավ են դրվել: Ջրաղացքարի պտույտի արագությունը կազմում էր րոպեում 100-ից մինչ- 200 պտույտ: 1086թ. Տրենտում ու Ս-երնում գոյություն ուներ 5624 ջրաղաց:

Ներկայումս Հայաստանում աշխատում է Աշտարակ քաղաքի Քասախի կամրջի մոտ գտնվող ջրաղացը: Այն կառուցվել է մոտ 400 տարի առաջ: Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Տարիներ առաջ աշխատող ջրաղաց եմ տեսել նաեւ Մեղրիի տարածաշրջանի Տաշտուն գյուղում:Այն գտնվում էր անմխիթար վիճակում:Ներկայումս Երեւան քաղաքում ջրաղաց գոյություն չունի:

Առաջարկում եմ`

Վերակառուցել հին ջրաղացները կամ հին ջրաղացների տեղում տեղադրել հուշաքար (օրինակ` Երեւան քաղաքում):

Կառուցել մի քանի նոր ջրաղացներ համապատասխան ճարտարապետական լուծումներով եւ դրանք օգտագործել զբոսաշրջիկության համար: Այն կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ հնի եւ նորի միջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ