RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ԳԵՐՄԱՆԻԱ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2775, Տպվել է` 262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉՆ Է ԴՐԴԵԼ 14, 12 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Արեւմտագերմանական Մյուլհայմ (Ռուրի շրջան) քաղաքում հուլիսի 5- ի երեկոյան տեղի ունեցած բռնարարքը, որի մասին բարձրաձայնում են տեղական ԶԼՄ- ները, ցնցել է հանրությանը, իրավաբաններին, հոգեբաններին առիթ տվել նոր հարցերի պատասխան որոնելու:

14- ամյա երեք պատանի եւ 12- ամյա երկու երեխա, բոլորն էլ Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող, քաղաքի կենտրոնում գտնվող խաղահրապարակներից մեկին մերձակա, սաղարթախիտ կանաչով հարուստ անտառի տարածք են տարել 18- ամյա մի աղջկա, քաշքշել, խոշտանգել, բռնաբարել են, բջջային հեռախոսով տեսագրել, իսկ բռնարարքը դադարեցրել են, երբ հարեւանությամբ բնակվողներից մեկը նկատել է իրենց: Մարդն այդտեղ է շտապել, երբ տեսել է, թե իր շունը երկար ժամանակ անհանգիստ է, հաչոցը չի կտրում, սկսել է ուշադիր զննել շրջակայքը, եւ բացահայտել է թփերի հետեւում թաքնվող դպրոցականներին: Զանգահարել է ոստիկանություն:

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, 5 դպրոցականներինՙ ոստիկանության բաժին: Հարցաքննելուց հետո շաբաթավերջին 12 տարեկաններին ծնողների հետ տուն են ուղարկել, 14- ամյա մի դեռահասի կալանավորել ենՙ պատճառաբանելով, թե արարքը կարող է կրկնվել, քանի որ նախկինում նմանատիպՙ սեռական հետապնդման մի արարքի պատճառով աչքի է ընկել: Մինչ հուլիսի 15- ը սկսվող ամառային արձակուրդը նրանք զրկված են դպրոց հաճախելուց:

Ինչպե՞ս պատժել 12 տարեկաններին, երբ օրենքը Գերմանիայում պատիժ է նախատեսում 14 տարեկանը լրացածների համար: Լրահոսի վերջին տվյալներով, քաղաքային իշխանությունն առայժմ ելակետային է համարում կասկածյալ անչափահասներին ընտանիքից հեռացնել- մեկուսացնելը, բայց նախ ստուգում է, թե արդյոք հնարավո՞ր է նրանց ծագման երկիրՙ Բուլղարիա վերադարձնել: Դեռ չկա կարեւորագույն հարցի պատասխանըՙ ի՞նչն է դրդել 12, 14 տարեկաններին բռնաբարության: Ըստ հոգեբաններիՙ կյանքի շատ ծանր մի ենթաշերտ, որի մամլիչը սեղմում է...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ