RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3159, Տպվել է` 259, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱՆՙ «ՖՐԱՆԿՖՈՒՐՏԵՐ ԱԼԳԵՄԱՅՆԵ»- Ի ՀԱՅԱՑՔՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հուլիսի 10-ի համարում, Մոսկվայում իր թղթակից Ֆրիդրիխ Շմիդտի հեղինակած հոդվածում, անդրադարձել է Ռուսաստանում այժմ ամենաշատը քննարկվող ողբերգական ավարտ ունեցած ընտանեկան դրամայինՙ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան 3 քույրերի դատական պատմությանը, որոնք խոստովանել են իրենց մեղքը, նրանց դատապաշտպանները մեկնաբանել են արարքը որպես ինքնապաշտպանական, տարիներ ի վեր իրենց հանդեպ կիրառած բռնությանն ի պատասխան: Քույրերին սպառնում է 8- 20 տարվա ազատազրկում:

Տեղի սղության պատճառով ամփոփ ներկայացնենք, որ հոդվածում մանրամասն շարադրված պատմությունը հիմնականում ծանոթ է հայկական ԶԼՄ- ների անդրադարձից: Միայն հավելենք «ՖԱՑ»- ի ծանուցումը. Սպանված Խաչատրյանին պաշտպանող խմբեր կան, որ մեկնաբանում են հոր բռնությունըՙ որպես ծնողի խիստ դաստիարակություն: «Տղամարդկանց պետություն» անվանյալ մի խումբ հանդես գալով «Ընդդեմ ֆեմինիզմի», «Հանուն ավանդական արժեքների», «պայքարում» է քույրերին իրենց աջակցությունը հայտնող լրագրողների, երգիչների, դերասանների խմբերի դեմ, որ կազմավորվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, այլ քաղաքներում: Քույրերին աջակցելու նպատակով շաբաթ օրը Մոսկվայում քայլարշավ է նախատեսված, որն արտոնված չէ, գրում է գերմանական թերթըՙ կցելով պաշտոնական տվյալներ. Ռուսաստանում 2013- ին 12 000 կին ընտանեկան (ազգականների) բռնության զոհ է դարձել, յուրաքանչյուր 40 րոպենՙ 1 կին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ