RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2494, Տպվել է` 259, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Անցյալ դարի 60-ական թվականներին բնակչության պարենային հարցի բարելավման նկատառումներից ելնելով Երեւան քաղաքի մոտ գտնվող Խարբերդ գյուղի մոտակայքում հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին հատկացվեցին այգեգործական նպատակներով հողակտորներ: Ներկայումս ձեւավորվել է մի փոքրիկ ավան, որտեղ բնակվում են հազարավոր մարդիկ: Բնակչությունը այն անվանում է «Խարբերդի դաչաներ»: Վարչական տեսակետից գտնվում է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում: Այստեղ գոյություն ունի պոլիկլինիկա, տարբեր խանութներՙ շինարարական, մթերային եւ այլն: Երեւանի հետ հաղորդակցության հիմնական տրանսպորտը թիվ 33 ավտոբուսային երթուղին է: Այն աշխատում է կանոնավոր ռեժիմով: Ցավոք սրտի աղբահանության հարցը այստեղ եւս գտնվում է անմխիթար վիճակում: Բնակչության արդարացի զայրութին դեռեւս պատասխան չկա:

Գաղնիք չէ, որ աղբահանության հարցը Երեւան քաղաքում դեռեւս մնում է չլուծված: Օրինակ, հուլիսի 5-ին կիրակի օրվա դրությամբ Երեւանի մի շարք շրջաններում այս հարցը կարգավորված էր, սակայն վիճակը անմխիթարական էր «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում: Այստեղ անտարբերությունն է իշխում:

Ամառվա այս շոգ օրերին վիճակն ավելի է վատանում հասկանալի պատճառներով:

Մնում է հուսալ, որ պատկան մարմինները իրենց ուշադրությունը կդարձնեն նաեւ այս համայնքի մաքրության վրա: Մինչեւ ե՞րբ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ