RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2471, Տպվել է` 252, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԲԱՆՈՆԻ ՀԵՏ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Շատերի կարծիքով Դոնալդ Թրամփը Մ. Նահանգների նախագահներից ամենահակասական գործունեություն ծավալողն է, որը նաեւ իրարամերժ գնահատականների է արժանանում տարբեր մեկնաբանների ու փորձագետների կողմից:

Անգլիական հեղինակավոր «Գարդիան» թերթը գրում է, որ ըստ Թրամփի վարչակազմի մասին օրերս հրատարակված լրագրող-վերլուծաբան Ալեքսանդր Նազարյանի գրքի, Թրամփը չի բացառում 2020 թվի իր նախագահական ընտրարշավի կազմակերպումը վստահել Սպիտակ տան նախկին ռազմագետ Սթիվ Բանոնին:

Թրամփի աջակիցները իրենց շրջանակից մեկուսացրել էին Բանոնին, այն բանից հետո, երբ Մայքլ Վուլֆն իր «Fire and Fury» (Կրակ ու կատաղություն) գրքում նրան մեջբերել էր ասելիս, որ Թրամփի ավագ դուստրը «հիմար, անբան է», իսկ ավագ որդինՙ «դավաճանամետ»: Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ «Բանոնը խելքը թռցրել է», իսկ միլիարդատեր Բրեյթբարտը Բանոնին ազատել էր իր ընկերությունում զբաղեցրած պաշտոնից:

Իր երկրորդՙ «Siege» (Պաշարում) վերնագրով գրքում Վուլֆը Բանոնին բնութագրել էր որպես «ամենապատասխանատու անձը, որ իշխանության ղեկին էր բազմեցրել Թրամփին»: Նա Բանոնին նմանեցրել էր «դոկտ. Ֆրանկենշտեյնին, որ խորը անվստահություն է տածում իր ստեղծած հրեշի նկատմամբ»: Այդ գրքում Բանոնը նաեւ Թրամփի կազմակերպությունը «հանցագործ» էր որակել:

Բայց «Yahoo News-ի» լրագրող Ալեքսանդր Նազարյանն իր «The Best People: Trump՛s Cabinet and the Siege on Washington» (Լավագույն մարդիկ: Թրամփի կաբինետը եւ Վաշինգտոնի պաշարումը) գրքում բացահայտում է, որ Բանոնը շարունակում է մնալ «թրամփիզմի» գաղափարախոսության կերտողը հասարակության մեջ: Հատորում, որը Վուլֆի գրքերի նման հիմնականում հարուստ է հարցազրույցներով, հեղինակը նախագահական ընտրարշավի նախաշեմին կանխագուշակում է, որ հակառակ իր «անկեղծ պոռթկումներին» Թրամփի հասցեին, Բանոնը դեռեւս ամենաազդեցիկ անձնավորությունն է մնում Սպիտակ տանը եւ կարծես դարձյալ արժանացել է Թրամփի սիրալիրությանը: Այս տարվա փետրվարին Թրամփի հետ կայացած իր հարցազրույցում Նազարյանը հարցրել է, թե արդյոք նրան դարձյալ կվստահի՞ 2020-ի ընտրարշավի կազմակերպումը:

Թրամփը «համարյա ողջունել» է գաղափարը, ասելովՙ «վերջին վեց ամիսների ընթացքում ես նրան հետեւել եմ եւ գտնում եմ, որ ոչ ոք ինձ այդքան չի գովել, որքան Բանոնը: Նա ամենահարգալից վերաբերմունքն ունի այն ամենին, ինչ ես անում եմ»:

«Բանոնի վերադարձը քաղաքականապես նշանակալի կարող է լինել», գրում է «Գարդիան» թերթը, հիշեցնելով, որ նա հիշարժան պատասխան էր տվել Ռոբերտ Մյուլերի հատուկ խորհրդի հրատարակած այն զեկույցին, որով ռուսական միջամտության կապ էր նշմարվում Թրամփի նախագահ ընտրվելու գործում:

Երկու հակասական, բայց ճկուն բնավորությունների տեր անձնավորություններ կարծես իրար գտել են: Բանոնը գիտակցում է իր առաքելությունն ու կարողությունները: Թրամփն էլ անկանխատեսելի է: «Միասին երեւի կշարունակեն պտտեցնել իշխանության անիվը», եզրափակում է «Գարդիանը»:

Նկար 1. Ալեքսանդր Նազարյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ