RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1139, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

C-400. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Պատրաստեց ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Թուրքիայի կողմից ռուսական հ-400 զենիթահրթիռային համալիրների զեռքբերումը սպառազինությունների մրցավազքի պատճառ կարող է դառնալ Միջերկրական ծովում, իսկ այդ երկրի ՆԱՏՕ-ի անդամ լինելը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում: Այս տեսակետն է արտահայտում գերմանական Handelsblatt հրատարակության լրագրող Օզան Դեմիրքանը :

ԱՄՆ-ը սպառնացել էր ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկել, հենց որ հ-400-ները բերվեն այդ երկիր: Վաշինգոնում վախենում են, որ ռուսական հ-400 զենիթահրթիռային համակարգերի միջոցով Թուրքիայի համար հասանելի կդառնան ամերիկյան F-35 կործանիչների գաղտնի տեխնիկական տվյալները, եթե այդ ռազմօդանավերից որեւէ մեկը հայտնվի հրթիռային համակարգի ռադարի վրա: Սակայն ամերիկացիների համար շատ ավելի նշանակալի հետեւանքներ ունի մեկ ուրիշ հանմգամանք: Patriot զենիթահրթիռային համակարգերի շնորհիվ ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ գերիշխում էր գրեթե ամբողջ աշխարհում: Բայց հ-400 համակարգի հայտնվելուց հետո հնարավոր է դարձել խոցել նույնիսկ անտեսանելի ռազմօդանավերը: Փորձագետները այդ տեխնոլոգիան համարում են շատ ավելի առաջադիմական:

Ռուսների համար հ-400 համակարգը ընտիր զինատեսակ է, իսկ ամերիկացիների համարՙ մղձավանջ: Երբ Թուրքիան ստանա այդ համակարգը, ամերիկացիները մասամբ կկորցնեն վերահսկողությունը Արեւելյան Միջերկրածովքի նկատմամբ: Թե դա ինչ է նշանակում, ցույց տվեց Սիրիայի պատերազմը: Մի քանի տարվա ընթացքում ռուսական զենիթահրթիռային մեկ մարտկոցի գոյությունը հանգեցրեց այն բանին, որ արեւմուտքցիների ռազմօդանավերը դադարել են գերիշխել Սիրիայի օդային տարածքում:

Ռուսական այդ զենքով Անկարան հնարավորություն ունի հարձակումներ իրականացնել ուրիշ երկրների զինվորական ստորաբաժանումների եւ ռազմական տեխնիկայի վրա, կամ, առնվազն, սպառնալ դրանց: Լեւանտի շրջանը կարող է դառնալ անկայունության տարածաշրջան: Ի հայտ է եկել սպառազինությունների մրցավազքի իրական վտանգ:

Թուրքիայի տեսակետից, գոյություն ունի ՆԱՏՕ-ից կախվածություն չունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղաբաշխման մի քանի պատճառ: Օրինակ դա Հունաստանն է, որը մի կողմից ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցն է, բայց մյուս կողմից նրա թշնամին: Վերջերս Աթենքը ուժեղացրել է իր ներկայությունը Միջերկրական ծովում: Ռազմական առումով դա տեղի է ունեցալ ԱՄՆ-ի աջակցությամբ: Իսկ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում Հունաստանն ուժեղացրել է նավթի ու գազի հետախուզման աշխատանքների վերահսկողությունը:

Թուրքիան իր հերթին չի ուզում դա թույլ տալ: Հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով Անկարան կարող է ստեղծել յուրատեսակ արգելված գոտիՙ զենքով սպառնալով յուրաքանչյուրին, ով կհամարձակվի մոտենալ դրան: Դա կարող է վերաբերել նաեւ վիճելի ջրատարածքում գտնվող հորատման նավերին:

Ռուսական հրթիռների գնման զուտ քաղաքական պատճառներից բացի Անկարան նաեւ համառություն է դրսեւորում: Անկարայում դժգոհ են այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը մինչեւ օրս հրաժարվում է Թուրքիային հանձնել այն անձնավորությանը, ով, ենթադրաբար, 2016 թ. հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչն է եղել: Բացի դրանից, Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին», որոնց Անկարայում համարում են ՔԲԿ-ի մասնաճյուղ եւ ահաբեկչական կազմակերպություն: Թուրքերն այս ձեւով նաեւ փորձում են Արեւմուտքին ցույց տալ, որ իրենք ի վիճակի են պաշտպանվել սեփական ուժերով:

Միջերկրածովյան տարածաշրջանում սեփական շահեր ունեցող յուրաքանչյուր պետություն ստիպված է հարմարվել թուրքերի ռազմական ուժի փոփոխմանը եւ ըստ այդմ զինել սեփական բանակը: Հունական Կրետե կղզում ամերիկացիներն արդեն այժմ օգտագործում են ստեղծված ռազմակայանը: Միջերկրական ծովի սիրիական ափի մոտ կազմ ու պատրաստ կանգնած են ռուսաստանցիները: Եգիպտոսը ամեն գնով ուզում է մասնակցել իր ափերի մոտակայքում նավթի ու գազի որոնման աշխատանքներին, ինչպես որ անում են Իսրայելը եւ Կիպրոսը: Թանկարժեք գազի որոնումներին անուղղակիորեն մասնակցում են նաեւ ուրիշ երկրներ: Նավթի ու գազի սեփական աղբյուրներ չունեցող Թուրքիան, հավանաբար, տհաճությամբ է հետեւում այս ամենին, նշում է Handelsblatt-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ