RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2078, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՙ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Հանրապետության տարբեր մարզերում դեռեւս կա բնակարանաշինության խնդիր եւ այն լուծելու անհրաժեշտություն: Այդ հարցում հետեւողական ու անշահախնդիր աշխատանք իրականացնող կազմակերպություններըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», շարունակում են պատասխանատու մոտեցում դրսեւորել: Տարիների գործընկերները համակարգված աշխատանք են տանումՙ հանրապետության բոլոր մարզերում շահառուների հայտնաբերման, կարիքների գնահատման եւ շինարարության ծավալման համար:

Կամավորների ջանքերով, տարիների ընթացքում կառուցված տների քանակը վաղուց հատել է 100-ի սահմանը եւ շարունակում է սրընթաց աճել: Շինհրապարակի հերթական հասցեն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը:

Տեր-Սահակյանների մեծ ընտանիքը կիսակառույցում 10 ձմեռ է անցկացրել եւ ստիպվածՙ տարբեր խնդիրներ հաղթահարել: Մհերն իր երիտասարդ ընտանիքով, տարիներ շարունակՙ ապրել է հայրական տան նկուղային հարկում: Անտանելի պայմաններից ելք փնտրելու վճռականությունը նրան նոր մարտահրավեր է նետել. երիտասարդն սկսել է շինարարություն, սակայն 10 տարվա ջանքերն արդյունք չեն տվել: Կիսակառույցը դեռ տուն չի դարձել:

«Ստիպված էինք տեղափոխվել կիսակառույց տուն: Այստեղ անցկացրած 10 տարիները եղել են անհարմարության եւ տարրական պայմանների բացակայության տարիներ: Շինարարությունն ավարտելու բոլոր փորձերը ապարդյուն էին: Մեզ աջակցող կազմակերպությունների նվիրումն ու կամավորությունը տեսնելովՙ հավատում եմ, որ մի օր էլ իմ ընտանիքը կունենա հարմարավետ ապրելու հնարավորություն»,- ասել է ընտանիքի հայրըՙ Մհերը:

Գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Տեր-Սահակյաններինՙ կամավոր սկզբունքով աջակցելու եւ ընտանիքին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ: Նրանք կատարել են տանիքի ջերմամեկուսացման աշխատանքներ:

«Շատ տներ ենք կառուցել եւ տարբեր ընտանիքների հետ ենք շփվել: Նրանք շատ տարբեր են, բայց որոշ հատկանիշներ միավորոմ են բոլորին. նրանք աշխատասեր են, լավատես եւ ունեն ուժեղ կամք: Այստեղՙ շինհրապարակում, ձեռք-ձեռքի տված աշխատողներս էլ տարբեր ենք, բայց մեզ էլ միավորում է կամավոր աշխատելու ցանկությունը: Եվ այս ծրագիրն օգնում է, որպեսզի բոլորն իրենց լավ զգան. ապագա տանտերերն իրենց մենակ չեն զգում, դրական լիցքեր են ստանում հետագա կյանքի համար, իսկ աշխատողները, այդ թվում նաեւ ես, գրասենյակային աշխատանքը փոխարինում ենք ֆիզիկականով: Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ բոլորս միացել ենք կառուցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Գործակցող կողմերը ձգտում են արձանագրված խնդիրները լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ