RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2176, Տպվել է` 186, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ռումինիայի, Մոլդովայի տնտեսական զարգացման մեջ

1993- ից Ռումինիայում հրատարակվող միակ գերմանալեզու օրաթերթըՙ «Ալգեմայնե դոյչե ցայթունգ»-ը, (Die Allgemeine Deutsche Zeitung fur Rumaenien) որ անկախ է, Միջին եւ Արեւելյան Եվրոպայում միակը, ոչ միայն տեղաբնակ գերմանացի փոքրամասնության, այլեւ գերմաներենին տիրապետող օտարերկրացի գործարարների, դիվանագետների, ուսանողների ընթերցանության աղբյուր, հուլիսի 13- ի շաբաթօրյա համարում անդրադարձել է Ռումինիան զարգացրած, շենացրած հայերին եւ հրեաներին: Անդրադարձի առիթը «Հանդուրժողականության կամուրջներ» նախագծի 6- րդ կոնֆերանսն է եղել, որ ըստ թերթի, նվիրված էր Ռումինիայի տնտեսական զարգացման մեջ ազգային փոքրամասնությունների ունեցած դերին: Պատմաբան դոկ. պրոֆ. Կոնրադ Գյունդիշն անդրադարձել է գերմանացիների, դոկտոր Արսեն Արզումանյանը Մոլդովայի հայերի, իսկ դոկ. պրոֆ Կարոլ Իանչունՙ հրեական համայնքի դերակատարմանըՙ 18, 19- րդ դարերում, գրում է «Ալգեմայնե դոյչե ցայթունգ»- ը: Ստորեւ տեղի սղության պատճառով համառոտ ներկայացնենք այդ հրապարակմանՙ հայերին առնչվող տեղեկություններըՙ հուսալով, թե շատերին ծանոթ այս փաստերը նորից խորհելու առիթ կտանՙ ինչպես ենք դարեր ի վեր հաջողել եւ հաջողում շենացնել ուրիշի եզերքըՙ մեր երկիրն անտեսելով:

Ռումինիայում հայկական բնակավայրերի մասին հիշատակելով, թերթի հեղինակ Նինա Մեյը գրում է, թե 11-րդ դարում արդեն հայերի առաջին խմբերը, խույս տալով Ասիայի հարձակվողներից, նաեւ Անիի երկրաշարժի պատճառով հայրենիքից դուրս են եկել, շարժվել Ղրիմի, Գալիցիայի, Մոլդովայի ուղղությամբ: Մոլդովայում առեւտրական գործը լավ արդյունք է գրանցել, իրենց գործի մեջ հմուտ հայերի մեծ մասը հարստացել է, իսկ նրանց բնակավայրըՙ բարգավաճել: Այդ է պատճառը, որ ռումին պատմաբան Նիկոլաե Յորգան հայերին բնութագրել է որպես «Մոլդովայի հիմնադիրներ»: Պատմական աղբյուրները հաստատում են այս թեզըՙ 1580-ին Գուիլիո Մանչինելլին նշում է, որ Մոլդովայի հայերը բոլորին գերազանցում էին իրենց հարստությամբ. Նրանք զբաղվում էին համեմունքների առեւտրով: 1805-ին Վիչենտո Բատիանին գովաբանել է հայերինՙ նկատել տալով, թե հայերի շնորհիվ Բոտոսանի քաղաքը հանրահայտ է դարձելՙ գեղեցիկ տներով, ծաղկող շուկայով: Պատմաբան Տիգրան Գրիգորյանը նշում է, թե հայկական քարավանները չափուձեւում էին ողջ Մոլդովան, Յասսի քաղաքում հայկական թաղամասով էր անցնում առեւտրական գլխավոր պողոտան, իսկ 1395 թվականին կառուցված հայկական եկեղեցին քաղաքի ամենահին կառույցն է համարվում: Երբ Մոլդովայի միապետ Ալեքսանդր Բարեպաշտը (1400- 1432 թթ.) տեղեկացավ հայ առեւտրականների շնորհիվ Լվովի եւ Կրակովի տնտեսական ծաղկման մասին, 1407- ին նրանց հրավիրեց Մոլդովա, ազատեց հարկերից: Հաջողությանն ականատես լինելով, նա 1418- ին 3000 հայ ընտանիքների հրավիրեց բնակվելու 7 քաղաքներում: Հաջորդ միապետ Շտեֆան Մեծն էլ նույն կերպ վարվեց. Հայերին նպատակադրված հրավիրեց երկիրՙ խոստանալով նրանց պաշտպանություն եւ արտոնություններ: Պետական բյուջեն շուտով առեւտրի շնորհիվ բարգավաճեց, բոյարներն ու վանքերը տուրքից ազատվեցին, քանի որ հայ առեւտրականները լավ հարկատուներ էին, գրում է գերմանալեզու օրաթերթը: Հայերի քարավանները Արեւելքը կապում էին Արեւմուտքին: Հայ վաճառականները կով ու ձի էին արտահանում Պրուսիա, Ավստրիա, Հոլանդիա, նաեւՙ ոչխար, խոզ, կաշի, մոմ, պանիր ու հացահատիկ: Արեւմուտքիցՙ բրդյա գործվածք, գորգ, ասեղնագործություն, զենք ու շքեղ իրեր, իսկ Արեւելքիցՙ համեմունքներ, գինի, ներկանյութ եւ մետաքս էին բերում: Նրանց մի մասը ակնամոմ էր ներկրում Վալախայից եւ Կրոնշտադից, մյուսներըՙ Հունգարիայիցՙ սամույրի մորթի, Գերմանիայից բրդյա մանվածքն ու մետաղը նրանց միջոցով մինչեւ Հնդկաստան էր հասնում: 16 դարում հայերի շնորհիվ ցորենն ու գինին Մոլդովայից Լեհաստան ու Ռուսաստան էր տեղափոխվում, իսկ Լեհաստանից թուղթ էին արտահանում: Մոլդովայի մոմը, մեղրը, միսն ու ճարպը Կոնստանտինոպոլսում վաճառում էին: Հայերը հողեր էին գնում, դառնում մեծ տարածքների սեփականատեր: Մինչ 1920- ական թվականները նրանք հայտնի էին որպես գյուղատնտեսական ապրանքների ամենամեծ արտադրողներ: Փարիզյան գյուղապրանքների տոնավաճառում մասնակցում էին Բոտոսանիի արտադրողները, նույնիսկ ոսկե մեդալ են շահել որոշ ապրանքների համար:

Հայերի ազդեցիկ, գերիշխող դերը առեւտրի ոլորտում նրանց ազեցությունն էր ամրապնդում նաեւ քաղաքականության մեջ: Միջին դարերում հայերը ինքնավարություն ունեին Սուչավայում, Ռոմանում, Բոտոշանում, ինչպես նաեւ իրենց քաղաքապետն ունեին: Առեւտային հայտնի հայկական կենտրոններ կային Գալացում, Տեչուչիում, Բերլադում, Տըրգու Օկնայում, Տըրգու Տրոստուսում, Ֆոկշանում, Կոտնարիում, Տըրգու Նիամթում, Դորոհոյում, Հուշիում: Հրեաների ներգաղթով առեւտրային մրցակցություն սկսվեց, ըստ գերմանալեզու օրաթերթի, պարզաբանել է բանախոս Արսեն Արզումանյանըՙ նշելով, թե այսօր Մոլդովայի հայերի մասին հիշատակում է Սուչավայի 1512- ին կառուցված հայկական Հագիգատար վանքը, որ նվիրաբերել է Դրագան Դոնավաչյանը: Ցուլերի նախիրն առածՙ երկար ժամանակ ճանապարհներին, նա հանգստացել է այդ վայրում, եւ երազում լսել հրեշտակի երգը: Դրանից հետո երդվել էՙ եթե առեւտուրն հաջող ընթանա, վանք կկառուցի: Ռումինիայի, Մոլդովայի հայերի մասին պատմությունն այսպես է եզրափակում Ռումինիայում հրատարակվող գերմանալեզու «Ալգեմայնե դոյչե ցայթունգ»-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ