RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-07-26 12:19:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2265, Տպվել է` 184, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ՆՄԱՆԱԿԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Արմատականների նոր սերնդի գոյացման վտանգ

Ալ-Հոլ ճամբարում ահավոր ծանր պայմաններում ապրում են ջիհադիստների 80 հազար կանայք ու երեխաներ: Որոշ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, ճամբարականներին վերադարձնում են հայրենիք, մինչդեռ Արեւմուտքի պետությունները հակադրվում են դրան, գրում է ֆրանսիական Liberation օրաթերթի լրագրող Լյուկ Մատյեն :

Ճամբարի բնակիչների մեծ մասըՙ մոտ 70 հազարը, սիրիացիներ են եւ իրաքցիներ: Նրանք ապրում են գլխավոր ճամբարում, եւ քրդական իշխանությունները նրանց համարում են սիրիացիներ: Ուրիշները, որոնք համարվում են օտարերկրացիներ, ապրում են կցակառույցում, որը շրջապատված է մաշված ցանցաճաղերով: Այդ բացօթյա եւ վատ պահպանվող բանտում պահվում են շուրջ 11 հազար կին եւ երեխա, այդ թվում մինչեւ 12 տարեկան 7 հազար անչափահաս: Գրեթե ամեն շաբաթ երեխաներ են ծնվում:

Ալ-Հոլ ճամբարում երբեւիցե նախատեսված չի եղել այդքան մարդ բնակեցնել: 2018 թվականի վերջերին ճամբարականների թիվը ընդամենը 10 հազար էր. մնացյալները այնտեղ հայտնվեցին, երբ ջիհադիստները նահանջում էին իրենց զավթած տարածքներից, ընդհուպ վերջին հենակետիՙ Ալ-Բագհուզի կորուստը: Այստեղ ներկայացված է շուրջ 50 ազգություն: Առանց այդ էլ ծանր կենսապայմանները անտանելի դարձան մինչեւ 50 աստիճանի հասնող ամառային տապի հետեւանքով, նշում է հոդվածագիրը: Ճամբարի աշխատակցուհիներից մեկի խոսքերով, մարդկանց վիճակը պարզապես ողբալի է:

Հիվանդությունները, թերասնումը, վրաններում առանց բուժօգնության տեղի ունեցող ծնունդները, չմշակված վերքերը լրացնում են մեկը մյուսին: Մաքուր ջրի պակասը շատ զգալի է: Միեւնույն ժամանակ վատթարանում են անվտանգության պայմանները. ճամբարում առավել արմատական հայացքների տեր մարդիկ հարձակումներ են գործում նրանց վրա, ում իրենք համարում են անհավատներ:

Ճամբարը դարձել է «Իսլամական պետության» արդարացիությանը հավատացող անձանց յուրատեսակ հավաքատեղի: «Իսլամական պետությունը» հավանաբար թիրախ կդարձնի այդ ճամբարներն ու բանտերը, որպեսզի ապագայում վերստին թափանցի Սիրիա եւ Իրաք, նշվում է ամերիկյան «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ» հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ալ-Հոլի վիճակը լրջորեն մտահոգում է դիվանագետներին եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Միջազգային կազմակերպություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով, Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծվել է Գուանտանամոյի նման մի բանՙ այն տարբերությամբ, որ Գուանտանամոյի բանտում կալանավորների թիվը 1500-ից չէր անցնում: Եթե մենք չլուծենք այդ խնդիրը, ապա Սիրիայում կբախվենք ջիհադիստների նոր սերնդի ձեւավորմանը: Տասնամյակներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես նոր սերունդը նախորդներից ավելի արմատական է դառնում:

Տարբեր պետություններ տարբեր մոտեցումներ են հանդես բերում այս աղետալի վիճակի նկատմամբ: Ռուսաստանը, ինչպես նաեւ Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Կոսովոն ճամբարական կանանց եւ երեխաներին զանգվածաբար վերադարձնում են հայրենիք: Այդ երկրները ավելի շուտ բացառություն են, քանի որ Արեւմուտքի պետությունները հրաժարվում են նույն կերպ վարվել: Օրինակ, Փարիզը հայրենադարձություն իրականացնում է միայն որոշակի դեպքերում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է գրոհայիններին եւ նրանց ընտանիքները ուղարկել Դամասկոս, որտեղից նրանց կհասցնեն Լիբանան եւ իրենց երկրներ: Իրենց արմատական քաղաքացիների համար նման ուղի են ընտրել Բելգիան, Ավստրալիան եւ Դանիան: Ֆրանսիան, ինչպես նաեւ եվրոպական շատ այլ երկրներ, հրաժարվում է դրանից, նշվում է թերթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ