Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը իրենց տարբեր դրսեւորումներով օրակարգի վրա են եղել դեռեւս խորհրդային ժամանակներից, միայն այն տարբերությամբ, որ եթե նախկինում բողոքի ու պայքարի դրսեւորումները եղել են ներփակՙ գիտական ու մտավորական շրջանակների ներսում, ապա անկախության շրջանում դրանք ստացել են հրապարակային բնույթ: Սեւանի, Նաիրիտի, Վանաձորի (Կիրովական) քիմկոմբինատի, Ատոմակայանի, Արարատի ...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբՙ 70.000 ԱՄՆ դոլար է տրամադրվելու Սորոսյան հիմնադրամի հետ մերձ կապեր ունեցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին եւ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ»-ինՙ Արցախի նախագահական ընտրություններում դիտորդական աշխատանքներ իրականացնելու համար:
Հայաստանյան «էկոնոմ» խավի ձեռքն իր երկրի թանկուկրակ հանգստի գոտիներին չի հասնում: Հայաստանյան «էկոնոմ» խավի ձեռքն առայժմ Սեւ ծովին է հասնում: Ամառային հանգստին ուղղված խնայողությունները կոպեկ-կոպեկ հավաքելու հետ միաժամանակ հայաստանյան «էկոնոմ» խավը վերհիշում է անցյալ տարիների ծովափնյա հանգիստը վրացիների, ադրբեջանցիների, ռուսների, ուկրաինացիների ու հատկապես հայերի ակտիվ մասնակցությամբ ու ինքն իրեն մխիթարում.«Դե ...
«Ազգի» նախորդ համարներում, անդրադառնելով Թուրքիայի շուրջը ծավալվող իրադարձություններին, գրել էի, որ երկիրը հայտնվել է տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Երկրի տնտեսությունը աճի փոխարեն նահանջ է ապրում: Այսինքն նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանություններն այլեւս չեն կարողանում կառավարել Թուրքիայի տնտեսությունը: Երկրի ֆինանսական վիճակն ավելի քան անմխիթար ...
Հայաստանի Լեզուի Կոմիտէն վերջերս սկսած է հրապարակել օտար բառերու հայերէնները, այն բարի ցանկութեամբ, որ մարդիկ սկսին հայերէններով փոխարինել օտարամուտ բառերը, որոնք այնքան բազմացան, յատկապէս գրական-լրատուական ոլորտին մէջ, որ իսկապէս փորձանք դարձան եւ մտահոգիչ կերպով աղաւաղեցին մեր լեզուն:
ՀՀ ԳԱԱ Ընդհանուր եւ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը: Վերջիններս իրենց եզրակացությունն ուղարկել են Հատուկ քննչական կոմիտեին:
Ազգային ժողովի դիմաց օրերս տեղի ունեցած բախումից ու իշխանական ապարատի կոշտ հայտարարությունից հետո բնապահպաններն ու տեղի բնակիչները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը, հայտարարելով, որ իրենք ոչ մի կերպ թույլ չեն տալու հանքի հետագա շահագործումը:
Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը, անկեղծորեն, առաջինն էր վերջին 15 ամիսների նրա բազմաթիվ ու բազմատեսակ ելույթների մեջ, որը, չնայած իրարամերժ գնահատականներին, ըստ իսՙ արժանի էր դրական արձագանքի: Իհարկե, այդտեղ էլ կային ժողովրդին ուղղված, իսկ ավելի ճշգրիտՙ ամբոխահաճո շեշտադրումներ, սակայն, ինչ էլ լինի, վարչապետի ստեփանակերտյան ...
Տարբեր երկրներում գտնվող հայկական կալվածքների խնդիրը այնքան է հին, որքան այդ կալվածքներըՙ իրենք, դրանք լինեն շենք-շինություններ թե հողատարածքներ: Դրանցով զբաղվել են ազգային համապատասխան մարմիններ կա՛մ առիթից առիթ, կա՛մ երբեք: Դրանց մասին առաջին համահավաք, թեեւ բոլորովին ոչ ամբողջական, առաջին աշխատությունը տպագրվել է դեռեւս 1929 թ.ին Մոսկվայում, Կարեն Սիմոնյան անունով հեղինակի կողմից, ...
Այս տարի էլ որոշեցինք Բաթումում հանգստանալ եւ մեկնեցինք: Ի տարբերություն նախորդ տարիների, հովեկների թիվն այնքան էլ տպավորիչ չէր: Հավանաբար ռուս-վրացական ոչ այնքան բարեկամական հարաբերություններին ու Մոսկվա-Թբիլիսի ավիաչվերթների չեղարկումն էր պատճառը: Միեւնույն ժամանակ զգացվում էր, որ ադրբեջանցիների ու պարսիկների թվաքանակն էլ նախկինը չէր: Սակայն ինչ որ չափով այդ պակասը լրացնում էին ...
Խորհրդային Միության տարիներին Հայաստանում գտնվող մի շարք ԲՈՒՀԵՐ ունեին զինվորական ամբիոններ: Ինստիտուտները ավարտելուց հետո ուսանողները երեք ամիս տեւողությամբ պարտադիր կարգով մասնակցում էին զինվորական հավաքների: Այնուհետեւ հանձնելով քննություն` ստանում էին պահեստի լեյտենանտի զինվորական կոչում եւ չէին ծառայում Խորհրդային Միության բանակում:
«Ազգ»ի ընթերցողները հաճախ հանդիպած կլինեն իմՙ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Ծափաթաղ-Արեգունի հատվածի մասին նյութերին, որոնք բազմաթիվ են: Ճանապարհը Խորհրդային Միության փլուզումից հետո այդպես էլ չէր վերանորոգվել, ուշադրության չէր արժանացել, ուստիՙ դարձել էր խիստ անանցանելի, որի պատճառով տուժում էին հարակից համայնքի բնակիչները:
Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ տնտեսական իրավիճակի արդիական հարցերը: Ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թեւիկյանը հետազոտություն է կատարել «Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը» թեմայով: Ստորեւ ներկայացնում ենք այդ հետազոտության հիմնական տվյալներն ու արդյունքները մեր քաղաքագիտական մեկնաբանություններով, կանխատեսումներով եւ եզրակացություններով:
Կան գրքեր, որոնք իրենց բովանդակությամբ, դրա ներկայացվածության ձեւով, համապարփակությամբ ու «տեսանող աչքի» կողմից գրված լինելու առանաձնահատկությամբ երբեք չեն դադարում սեղանի գիրք լինել: Այդ գրքերի ցանկին է պատկանում «Ներսիսյանցիներ» հուշահանրագիտարանային ալբոմը, որը, ըստ էության, Ներսիսյան դպրոցի հարյուրամյա պատմությունն է, վկայականը մի կրթօջախի, որն այդքան մեծ դեր խաղաց հայ մշակութային կյանքում:
Քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր այդքան վստահ են իրենց գիտելիքների, տրամաբանության եւ իմացականության վրա: Դա իսկապես բացառիկ մարդկանց տրված շնորհ է, օժտվածություն, որը գերազանց արդյունավորություն է տալիս նրանց, ավելի շուտՙ նրանց բռնած գործին, երբ այդ գործը նվիրված է ճշմարտության բացահայտմանը, արդարության պաշտպանությանը: Այդպիսի մարդ էր Վահագն Տատրյան գիտնականը, որ օգոստոսի ...
Հայաստանաբնակը, ինչքան էլ հոռետես լինի, գտնում է որ մի օր լավ է ապրելու: Իսկ ահա հայաստանցու այն տեսակը, որը վստահ է որ առաջիկա տասնամյակներին ՀՀ-ում կյանքի որակը տեսանելիորեն չի փոխվի, թողնում հեռանում է: Անշուշտ երկիր վերադարձողներ էլ կան, սակայն այնքան աննշան, որ եղանակ չեն ստեղծում, գրեթե տեսանելի չեն, ինչքան էլ ...
Բացի քաղաքական աշխատանքային այցերէն` վարչապետ Նիկոլ Փաշինեանի ամէն մէկ հանդիպումը հայ զանգուածներուն հետ ունի պատմական տարողութիւն ու նպատակ: Ու քանի իր հեղինակութիւնը դեռ բարձր կը սաւառնի ժողովրդավարութեան թեւերուն վրայ` կ՛արժէ որ ան ստեղծէ համակամութիւն հայութեան զանգուածներուն մօտ եւ հաստատէ նշաձողեր ծրագիրներու իրականացման:
Անկարան եւ Դոհան ավարտում են Քաթարում թուրքական երկրորդ ռազմակայանի շինարարությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, այն կլինի Էմիրությունում արդեն գործող թուրքական ռազմակայանի մոտակայքում, Դոհայից հարավ, որտեղ 2015 թվականից ի վեր գտնվում է թուրքական առաջին ստորաբաժանումը: Փորձագետների գնահատումների համաձայն, ներկայումս դրա թվակազմը հասնում է 3 հազար զինծառայողի: Այս տարվա աշնանըՙ ...
Եվրոմիության կազմից առանց Բրյուսելի հետ համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում (այսպես կոչվածՙ կոշտ «բրեքսիտ») երկրում կարող են սկսվել կենսականորեն կարեւոր ռեսուրսների մատակարարման ընդհատումներ: Այդ մասին ասվում է The Sunday Times թերթի հրապարակած Operation Yellowhammer-ի կառավարական զեկուցագրում: Այն պնդումն է արվում, որ տվյալ զեկույցը կառավարության կողմից պատրաստվել է առանց համաձայնագրի ...
Ֆլորիդայի Էվերգլեյդս նավահանգստում հուլիսի 27-ին շահագործման է հանձնվել Մ. Նահանգների ռազմածովային նավատորմի նորագույն տեխնիկայով հագեցած, «Արլեյ Բըրք» դասակարգի ականակիր կործանիչ նավը, որը կրում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան նավատորմում ծառայած, արմատներով հայ Պոլ Իգնեյշսի (Իգնատիոսյան) անունը, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Պոլ Իգնեյշսը նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմի ...
Հրազդանի հիդրոէլեկտրակայանը Սեւան-Հրազդան կասկադի երկրորդ հիդրոէլեկտրակայանն է: Շահագործման է հանձնվել է 1959 թվականին: Օգտագործում է Սեւանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի ելքի եւ Հրազդանի ջրամբարի միջեւ ընկած հատվածի 149 մետր անկումը: Դերիվացիան կազմում է 15,1 կիլոմետր: Այն Սեւանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի շարունակությունն է:
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան եւ թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:
Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում ենՙ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջՙ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ...