RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՐԺԱ-ՎԱՐԴԵՆԻՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ազգ»ի ընթերցողները հաճախ հանդիպած կլինեն իմՙ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Ծափաթաղ-Արեգունի հատվածի մասին նյութերին, որոնք բազմաթիվ են: Ճանապարհը Խորհրդային Միության փլուզումից հետո այդպես էլ չէր վերանորոգվել, ուշադրության չէր արժանացել, ուստիՙ դարձել էր խիստ անանցանելի, որի պատճառով տուժում էին հարակից համայնքի բնակիչները:

Ճանապարհի վերանորոգման նպատակով ժամանակին տեղի բնակչությունը բազմաթիվ դիմում-խնդրագրեր է ուղղել թե՛ կառավարությանը, թե՛ մարզային իշխանություններին, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվել: Այդ տարիներին ճանապարհն ուշադրության է արժանացել միայն նախընտրական քարոզարշավների ժամանակՙ եկել են, խոստացել, ընտրվել ու մոռացել: Տարածքիցՙ ճանապարհի վերաբերյալ վերջին դիմումների հեղինակն էլ ես եմ. մեկով դիմել եմ Գեղարքունիքի մարզպետարան, մյուսովՙ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ շուրջ երկու շաբաթ է, ինչ սկսվել են հիշյալ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ըստ պլանի, ավարտին կհասցվեն աշնան վերջին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ