RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1207, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՅՈԹԵ» ՄՐՑԱՆԱԿ ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ամեն տարի օգոստոսի 28- ինՙ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ծննդյան օրը Գյոթե ինստիտուտը տոնում է յուրովիՙ միջմշակութային երկխոսությունը խրախուսելու համար ընտրյալ անհատների պատվում է մեծ գրողի շքանշանին արժանացնելով: Վայմարում անցկացված 2019-ի հանդիսությունը կրել է «Պոեզիան եւ ճշմարտությունը» թեմատիկ վերնագիրը: Հայաստանի առաջարկով ԳԴՀ պատվո շքանշանը Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս Դիիթեր Լեհմաննի ձեռամբ հանձնվել է Քյոլնում բնակվող թուրք գրող Դողան Աքհանլիին , ինչպես նաեւՙ Իրանում ծնված, ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ, ֆիլմարտադրող Շիրին Նեշատին եւ մոնղոլ հրատարակիչ, քաղաքական հրապարակախոս Էնքբաթ Ռոոցոնին : «Կան անհատներ, որ չեն կարողանում լռել, երբ խոսքն արդարությանն է վերաբերում: Նման անհատներից է Դողան Աքհանլին, որ հստակ արտահայտվում է հիշողության մշակույթի, մշակույթների երկխոսության մասին: Տարիներ շարունակ իր գրական երկերում, նաեւ քաղաքական ակտիվ դերակատարման հիմքում առաջնային է դարձնում ժողովուրդներիՙ հատկապես հայերի, թուրքերի, քրդերի փոխըմբռնման անհրաժեշտությունը: Նրա գրական ստեղծագործությունները դառը ճշմարտություն են, որ հիասքանչ ներկայացված են իր վեպերում, դրանք ժողովուրդներին հաշտեցնելու առանձնահատուկ ճանապարհ են», նշված է շքանշանի շնորհման հանձնաժողովի հայտարարության մեջ:

Աքհանլին Թուրքիայում հալածվել, մի քանի անգամ բանտարկվել է նաեւ այն պատճառով, որ իր գրական երկերում արծարծել է Հայոց ցեղասպանության թեման: Աքհանլիի գրչին են պատկանում «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Կորսված ծովեր», «Տիրամոր վերջին երազը», « Ձերբակալություն Գրանադայում կամՙ Թուրքիան ներքաշվում է բռնապետության մե՞ջ» վեպերն ու էսսեները: Գերմաներեն գրված «Մոր լռությունը» պիեսը բեմադրվել է 2012-ին Բեռլինում, իսկ 2013-ինՙ Քյոլնում:

1957- ին Թուրքիայում ծնված, 1992- ից Քյոլնում բնակվող թուրք գրողը բազմիցս եղել է Հայաստանում: Միշտ ներկա է գերմանահայության կազմակերպած ապրիլ 24- յան հիշատակի երեկոներին, իսկ երբ գերմաներեն ելույթ է ունենում, արտահայտած բառերն ու միտքը ներկաներին համոզում են, թե գրող է, ձայնի մեջ էլ զղջման ելեւէջն ու խոնարհությունը միշտ ներկա են: 2018 թվականին Դողան Աքհանլին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական հանդուրժողականության մրցանակ է ստացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ