RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԵՂԱՊԱՀ ՍԱՀԱԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հ.Չ.

Չնայած Կ.Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությանը, պատրիարքական ընտրությունների նշանակման առումով որեւէ տեղաշարժ չէր արձանագրվում: Ըստ երեւույթին տեղաշարժի համար բարենպաստ առիթ է հանդիսացել Թուրքիայում ամեն տարի որպես հաղթանակի տոն նշվող օգոստոսի 30-ը: 1922 թ. օգոստոսի 30-ին քեմալական զորքերը պարտության էին մատնել Փոքր Ասիայում առաջացող հունական զորքերին:

Խնդիրը, սակայն թուրքերի հաղթանակի տոնը չէ, այլ տոնի առթիվ Անկարայում նախագահական պալատում կազմակերպվող ընդունելությունը, որին նախագահ Էրդողանը հրավիրել է նաեւ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին ուղեկցել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Այլ կերպՙ Սահակ սրբազանը Էրդողանին հանդիպել է ընդունելության շրջանակներում, որի ընթացքում, ինչպես օգոստոսի 31-ին մատնանշել էր «Հայ թերթ» կայքեջը, Էրդողանը հետաքրքրվել է պատրիարքական ընտրություններով, ստանալով սրբազանից «անցկացման կարգադրություն դեռեւս չենք ստացել» պատասխանը, իսկույն դիմել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, իսկ նախարարը խոստացել է, որ այդ կարգադրությունը պատրաստ կլինի առաջիկա մեկ շաբաթվա մեջ:

Թվում է թե Էրդողանի միջամտությունից հետո նախարար Սոյլուն չի հանդգնի չկատարել իր խոստումը: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ Էրդողանի Անկարայում տված ընդունելությանը Արամ արք. Աթեշյանին չհրավիրվելը: Դա նշանակում է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են աջակցել Արամ սրբազանին, որքան էլ վերջինիս փորձերինՙ հակառակն ապացուցելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ