RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 348, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՔԱՆԻ՞ ՄԻԼԻԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Կանխիկացված կես տոննա փող

Իր նախագահության հինգ տարիներին Ուկրաինայի արդեն նախկին ղեկավար Պետրո Պորոշենկոն երկրից դուրս է բերել մոտ 8 մլրդ դոլար, ինչպես նաեւ գողացել է Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության հերթական չափաբաժինը, պնդում է հրեա-ուկրաինական ծագումով ամերիկացի գործարար եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիի տնտեսական խորհրդական Սեմ Կիսլինը :

Ժամանակին ուկրաինացի պաշտոնյաները Սեմ Կիսլինից 3 մլն դոլար կաշառք էին պահանջել ուկրաինական պետական պարտատոմսերում նրա ներդրած գումարները վերադարձնելու համար: Դրանից հետո Կիսլինը մի սկանդալային տեսագրության մեջ նախագահ Պորոշենկոյին մեղադրել էր սեփական ժողովրդի ցեղասպանության մեջ: Դրանից հետո Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը հինգ տարով արգելել էր Կիսլինի մուտքը երկիր: Արգելքը չեղյալ հայտարարվեց նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք:

Страна.ua կայքին տված հարցազրույցում Կիսլինը հայտարարել է, որ ինքը հայրենիք է վերադարձել Ուկրաինայի եւ երկրի Անվտանգության խորհրդի նոր ղեկավարության հետ Պորոշենկոյի գործով զրուցելու նպատակով: Նա պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի իրավապահ կառույցներին եւ միջազգային կազմակերպություններին աջակցելու Պորոշենկոյի եւ նրա թիմակիցների հանցագործությունների բացահայտման գործում, որպեսզի հանցագործները պատժվեն, ինչպես նաեւ Ուկրաինայի պետական գանձարան վերադարձվեն հափշտակված խոշոր գումարները: Կիսլինը չի բացառում, որ Ուկրաինայի նոր ղեկավարները կարող են շարունակել իրենց նախորդների ուղին:

«Ներկայումս նրա նկատմամբ վարվում է հետաքննություն, բայց դատախազ Լուցենկոյի օրոք որեւէ արդյունք չի լինի: Պորոշենկոն եւ Լուցենկոն աշխատել են ոչ թե հանուն ժողովրդի, այլ հանուն սեփական գրպանների: Հենց միայն ինձ հայտնի փաստերի համաձայն, ՃպվՑՐֆվպՐչՏ պետական ընկերության միջոցով Ուկրաինայից դուրս է բերվել 700-800 մլն դոլար», պատմել է գործարարը:

Միլիարդատերը արդեն դիմել է ԱՄՆ Պետդեպարտամենտին, որպեսզի վերջինս զբաղվի Պորոշենկոյի հանցագործություններով: Ներկայումս ԱՄՆ-ում հետաքննություններ են անցկացվում երեք տարբեր գործերով, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի հատկացրած մեկ միլիարդ դոլարանոց վարկի կորստյան առնչությամբ: «Վերջինիս կապակցությամբ հիմքեր կան ենթադրելու, որ վարկը չի ծառայել իր նպատակին, այլ որպես առեւտրային բանկերի վերաֆինանսավորում այն դուրս է բերվել Ուկրաինայից, ու ամբողջ գումարը հայտնվել է մի քանի անձանց գրպաններում: Եվ դա արվել է Պորոշենկոյի կարգադրությամբ»:

Կիսլինը դեռ հույս ունի հետ ստանալ ուկրաինական պարտատոմսերում իր ներդրած գումարները: Նա ասում է, որ «Պորոշենկոյի գողացած 8 մլրդ դոլարից հնարավոր կլինի ռեալ կերպով վերադարձնել միայն 5 միլիարդը: Պորոշենկոն գումարների մեծ մասը արդեն փոխանցել է արտասահմանյան հաշիվներին, մնում են միայն կոնֆետի գործարանները: Հարկավոր է գործում ներգրավել ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյին, որը ի վիճակի է վերահսկել արտարժութային հաշիվները»: Ներկայումս Ուկրաինայում Պորոշենկոյի եւ նրա շրջապատի անձնանց նկատմամբ վարվում է 13 քրեական գործ, որոնցնից 3-ում Պորոշենկոն հանդես է գալիս որպես վկա:

Հակամարտությունների քաղաքական հետազոտման կիեւյան կենտրոնի ղեկավար Միխայիլ Պոգրեբինսկու խոսքերով, Պորոշենկոն իր արտասահմանյան վերջին ուղեւորությունից առաջ կանխիկացրել է կես տոննա ամերիկյան դոլար: Եվ հայտնի չէ, թե որտեղ են դրանք:

Պորոշենկոն մեղադրվում է Մարոկկոյական հաշիշի մաքսանենգությանը մեղսակից լինելու մեջ: Ամիսներ առաջ համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել Մոլդավիայի վարչապետ Մայա Սանդուն: Նրա խոսքերով, Պորոշենկոն եւ իր մերձավորները Մոլդավիայի Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկի հետ թմրադեղերի մաքսանենգությամբ են զբաղվել Մերձդնեստրում: Ռուսաստանի իրավապահ մարմինները Պլախոտնյուկին հեռակա կարգով մեղադրել են առանձնապես խոշոր չափերով թմրադեղերի մաքսանենգության մեջ:

«Պորոշենկոյի կարգի կաշառակերներին ԱՄՆ-ում դատապարտում են 200-300 տարվա բանտարկության», հայտարարել է Կիսլինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ