Հրաժարականների շղթան սկսվեց նախորդ շաբաթ, երբ հասարակությանը ոչինչ չասող Էդգար Առաքելյան անունով իմքայլական պատգամավորը վայր դրեց իր մանդատը, որին հետեւեց նույն հասարակությանը իր կասկածելի անցյալով արդեն հայտնի Արման Բաբաջանյանի ուսապարկային հրաժեշտը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանըՙ առանց հրաժարվելու ինչ-ինչ սակարկությունների արդյունքում իր ստացած պատգամավորական մանդատից:
Անցյալ չորեքշաբթին պատմական օր էր Հայ եկեղեցու եւ ժողովրդի համար: Շուրջ 10 տարի տեւած շինարարական աշխատանքներից հետո հանդիսավոր արարողություններով ու պատշաճ ընդունելությամբ բացվեցին Մայր աթոռի Ս. Էջմիածնի հիմնանորոգված եւ համալիրային ընդարձակում ու պետք եղածից ավել շքեղ տեսք ընդունած վեհարանն ու հարակից սրահները, ավելի քան 500 տեղանոց հանդիսությունների դահլիճն ու Ս. ...
Կարող էինք մտածել, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը (հետո նաեւ` ոստիկանապետ Վալերի Օսիպյանի) սովորական պաշտոնանկությունների մեջ կարելի է դասել, ու ոչ մի արտառոց բան չկա, որ մարդիկ պաշտոնավարում են, հետո տարբեր պատճառներով լքում են պաշտոնը, կամ նրանց ծառայությունից են հրաժարվում: Սա բնականոն գործընթաց կարելի էր դիտել, եթե չլինեին տեղեկությունների ...
Լուրը քաղված է թուրքական «bianet.org-ից», որը սեպտեմբերի 16-ին նույնությամբ վերահրապարակել է «Հայ թերթը»: Թուրքական կայքէջի, հետեւաբար «Հայ թերթի» հրապարակումը կրում է «Բուռն հակազդեցություն «Կեդրոնական» վարժարանին ամբաստանող Շիրինօղլուինՙ իշխանության չար տիկնիկին» խորագիրը: Նախքան հրապարակմանն անդրադառնալը նշեմ, որ «Կեդրոնական» վարժարանը Կ. Պոլսո հայկական վարժարանների մեջ, թերեւս, ամենաաչքի զարնողն է: Այն Ներսես պատրիարք ...
Ռամկավար ազատական կուսակցությունում նախահամագումարյան եռուզեռ է: Քննարկվում, հստակեցվում են մի ամբողջ շարք հարցեր, կատարվում իրատեսական կանխատեսումներ:
Վաղը ՀՀ Անկախության տոնի համապետական գլխավոր միջոցառումներն առաջին անգամ կանցկացվեն մայրաքաղաքից դուրս, այս դեպքումՙ Կումայրի- Գյումրիում: Ինչպես հայտարարվել է, նախատեսվում է հետագա տարիներին էլ դրանք կազմակերպել ամեն անգամ երկրի որեւէ այլ քաղաքում:
Հալէպէն հասնող լուրերը, յատկապէս կրթական մարզի, լուրջ մտահոգութիւն կը յայտնեն, ոչ միայն դպրոցներու աշակերտութեան նուազումին համար, այլեւ, պատկերացուցէ՛ք, հայերէնի դասատուներու նուազումին համար, մասնաւորաբար որակեա՛լ դասատուներու, որոնք նախապատերազմեան շրջանին որպէս հայ լեզուի եւ գրականութեան զինուորագրեալներ տասնամեակներով պայքարեցան, որ հայ մանուկն ու պատանին պահեն իրենց մայրենին ու ատակ ըլլան նաեւ զայն փոխանցելու ...
Սեպտեմբերի 16-ին Անկարայում հրավիրվեց եռակողմ գագաթաժողով, մասնակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Գագաթաժողովի օրակարգում առաջնահերթ խնդիրը Իդլիբում տեղակայված ահաբեկիչների ճակատագիրն էր: Շուրջ 10 ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում նախատեսվող «անվտանգ» գոտու ձեւավորման ու Սահմանադրական կոմիտեի ստեղծման ...
Լուրը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վատառողջ է եւ վերջին շաբաթներում հանրության առաջ ելույթ չի ունենում, բոլորովին չի անհանգստացնում այդ երկրի քաղաքացիներին, որովհետեւ իրենց վարչական ապարատը հեռակառավարվում է Անկարայի կողմից, եւ իշխանությունը ինքնաբերաբար հետեւում է Մեծ եղբոր քաղաքականությանը:
Այդ մասին սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է Կ.Պոլսո «Հայ թերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այցելության մասին կայքէջին, նախքան Էրդողանի հետ հանդիպելու համար Անկարա մեկնելը, իրազեկել Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուն : Նա ասել է, որ այցելության ընթացքում քննարկվել են պատրիարքական ընտրությունների կանոնադրությանն ...
..... 1993 թվականի հուլիսի 20-ի առավոտյան ժամը 10:30-ին Ռիկ Էյմսը իր մուգ կարմիր, 1992 թ. արտադրության «Յագուար» մակնիշի ավտոմեքենայով դանդաղ մոտեցավ Էդգար Հուվերի անվան շենքին, որը գտնվում է Վաշինգթոնի Փենսիլվանիայի պողոտայի վրա (Pennsylvania Avenue in Washington D.C: Այս հասցեում է գտնվում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյիՙ ՀԴԲ-ի (FBI) շտաբ-բնակարանը):
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին ոչինչ չի ասում, բայց իրականում սարսափելի երկրաշարժը մեկ շաբաթ առաջ չէրՙ Հայաստան-Վրաստան սահմանային գոտումՙ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, ժամը 20:22-ին եւ էպիկենտրոնումՙ 6-7 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ամեն օր էՙ սկսած անցյալ տարվա ապրիլ-մայիսից եւ բոլորիս տներում, նույնիսկ ներսումՙ կապ չունի նախկին իշխանության ...
Նավթի միջազգային շուկայում սկսված գնային ճգնաժամը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ կարեւոր է Պարսից ծոցի պետությունների դերը նավթի գնագոյացման գործընթացում: Գիտական գրականության մեջ սա կոչվում է աշխարհաքաղաքական գործոն, երբ Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական ճգնաժամերը ուղղակիորեն ազդում են նավթի համաշխարհային շուկաների վրա` անկայունություն սերմանելով:
Ինչպես նախապես հաղորդվել էր, առաջին ատյանի դատավոր տիկին Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ վճիռը: Դատարանը նպատակահարմար չգտավ բավարարել պաշտպանական կողմի բողոքըՙ ամբաստանյալին մինչեւ վերջնական դատավճռի կայացումը նախնական կալանքից ազատելու մասին:
Բանկային համակարգը Հայաստանի կայացած ոլորտներից է, բայց կառավարության հաստատած փոփոխությունները «Քրեական դատավարության օրենսգրքում» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքումՙ լուրջ հարվածի տակ են դնում այն: Կառավարության նիստում քննարկման ժամանակ այս փոփոխությունների ընդունմանը փորձեց դիմադրել միայն բանկային համակարգից գործադիր իշխանության եկած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
Սեպտեմբերի երկուսին Երեւանի պետական համալսարանի առաջին կուրսեցիները ֆակուլտետի երկարամյա դասախոս Աշոտ Տեր-Մինասյանի հետ այցելեցին Ազգային պանթեոնՙ անցկացնելու իրենց առաջին դասը, մի արարողություն, որն արդեն երկար տարիների պատմություն ունի եւ ավանդույթի ուժ է ստացել:
Ես շատ ուշացումով եւ բոլորովին պատահաբար իմացա, որ հուլիսի 17-ին Փարիզում իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ համայնքի պատվական դեմքերից մեկըՙ ազգային ու հասարակական նշանավոր գործիչ, ազգային բարերար եւ բարեգործ Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը :
Դատելով Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումների հաճախականությունից եւ դրանց բովանդակությունից, Հայաստանի բոլոր քաղաքացիներըՙ անկախ տարիքից, սեռից ու քաղաքական-կրոնական հայացքներից, Ֆեյսբուքի օգտատեր են, քանի որ պարոն Փաշինյանը վստահ է, որ Ֆեյսբուքի իր գրառումները հասնում են ինչպես երեւանյան գրասենյակում հավաքարար աշխատող 50-ն անց կնոջը, այնպես էլ այս կնոջ հետ ոչ մի կապ չունեցող ...
Վերջին 1-2 տարում պետությունը մանկատների, գիշերօթիկ եւ հատուկ դպրոցների նկատմամբ քաղաքականությունը փոխել է եւ մտադիր է երեխային պահել ընտանիքում կամ ուժեղացնել խնամատար ընտանիքների ինստիտուտը: Այդ նպատակից ելնելովՙ հանրապետության տարբեր վայրերում շուրջօրյա խնամքի հաստատությունների, գիշերօթիկ եւ մասնագիտացված դպրոցների փակման գործընթացն սկսվել է:
Սեպտեմբերի 17-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում տեղի ունեցավ անվանի լեզվաբան, բ.գ.դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր, բառարանագիր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Բարսեղյանի հարազատներն ու բարեկամները, ուսանողներ:
Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմական բաժանմունքի գիտխորհրդի նիստին կայացավ հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցման «Անիվ» հիմնադրամի մրցանակի արարողությունը: Մրցանակը տրվում է ավարտական ուսանողներինՙ հայ ժողովրդի պատմության, մշակույթի եւ սփյուռքի ուսումնասիրության համար:
Այն բանից հետո, երբ Փարիզը ջանքերն ակտիվացրեց Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքմանն ուղղված նախագահ Մակրոնի ծրագրի իրականացման նպատակով, ԱՄՆ-ում սկսեցին խոսել ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջանակներում նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորության մասին: Դրան հաջորդեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը, եւ փորձագետները ենթադրեցին, որ կարող ...
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անցկացրել են իրենց հերթական հանդիպումը: Դա Աստանայի գործընթացի առաջնորդների հինգերորդ գագաթաժողովն էր:
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը բացահայտ սպառնում է, թե` «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ի՞նչ խոսք, այս հայտարարությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնցով պարոն Զաքիրն իր հայրենակիցներին խոստանում է «հետ բերել Ղարաբաղը»։ Անշուշտ, կասկած չկա, որ հայկական զինուժը պատրաստ է Զաքիրի բանակին դաս ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է դառնալ «Data 3500» կամ «Data 5500» սակագնային պլանի բաժանորդ եւ ամսական ստանալ կրկնակի ավելի ինտերնետՙ համապատասխանաբարՙ 30 ԳԲ նախկին 15-ի փոխարեն, եւ 80 ԳԲ նախկին 40-ի փոխարեն:* Բաժանորդագրվելով 18 ամսովՙ կարելի է ստանալ նոր Wi-Fi երթուղիչըՙ անվճար:
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է խոնավ ու սառը նկուղում: Բարեկեցիկ կյանքով ապրելու նրանց որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետոՙ անհնար: Սուքիասյանների որդինՙ Արմանը, երեք տասնամյակ անցել է դժվարությունների միջով. պատանեկության տարիներինՙ քույրերի ու ծնողների, իսկ ...
Տավուշի մարզի ամենամեծ գյուղըՙ սահմանամերձ Կողբը, 4.5 կմ է հեռու պետական սահմանից: Գյուղի մեծերը կատակում են, թե գրեթե քաղաքաբնակի կյանքով են ապրում. ունեն երկու դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն ու արվեստի դպրոց, հիմնական զբաղմունք էլ բուսաբուծությունն ու այգեգործությանն է: Եթե չլինի նկարահանող տեսախցիկի նկատմամբ երեխաների զգուշավոր ու վախվորած արձագանքը, ապա ...
Էլեկտրոնային կապով ստացված բոթը սեպտեմբերի 18-ին տեղեկացրեց, որ հետ կարճատեւ հիվանդության Վանաձորի իր բնակարանում վախճանվել է իր ընկերների կողմից շատ սիրված ու հարգված Վահան Անոտնյանը: Նա ծնվել էր Կահիրեում (Եգիպտոս), Եղեռնից որբացած ընտանիքում, հաճախել Գալուստյան ազգային վարժարան: Երկար տարիներ աշխատակցել էր ՌԱԿ-ի «Արեւ» օրաթերթում որպես թարգմանիչ: Եղել էր Հայ Գեղարվեստասիրաց ...