RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1292, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԻՐԻՆՕՂԼՈՒՆ «ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ» ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՄԵՋ Է ԱՄԲԱՍՏԱՆՈՒՄ Կ. ՊՈԼՍՈ «ԿԵԴՐՈՆԱԿԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

Հ.Չ.

Լուրը քաղված է թուրքական «bianet.org-ից», որը սեպտեմբերի 16-ին նույնությամբ վերահրապարակել է «Հայ թերթը»: Թուրքական կայքէջի, հետեւաբար «Հայ թերթի» հրապարակումը կրում է «Բուռն հակազդեցություն «Կեդրոնական» վարժարանին ամբաստանող Շիրինօղլուինՙ իշխանության չար տիկնիկին» խորագիրը: Նախքան հրապարակմանն անդրադառնալը նշեմ, որ «Կեդրոնական» վարժարանը Կ. Պոլսո հայկական վարժարանների մեջ, թերեւս, ամենաաչքի զարնողն է: Այն Ներսես պատրիարք Վարժապետյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է 1886 թ. սեպտեմբերի 14-ին, ունի 133 ամյա պատմություն: Ահա, հանկարծ Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուն «Կեդրոնականի» առնչությամբ հայտարարում է. «Լսել եմ, որ այնտեղ «գրոհայիններ» են դաստիարակում»: Նա դրանով ոչ միայն ամբաստանում, այլեւ վարժարանը թուրք ազգայնամոլների համար թիրախ է դարձնում: Հատկանշական է, որ Շիրինօղլուն հայկական վարժարանին ամբաստանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման համար Անկարա մեկնելուց առաջ:

Քանի որ նրա ամբաստանությունը զրպարտության բնույթ է կրում, ուստիեւ միանգամայն տրաբանական պետք համարվի համապատասխան հակազդեցությունը: Ի դեպ հակազդողներին ներկայացրել է «bianet.org-ը»: Ովքե՞ր են նրանք: Մինչ հարցին պատասխանելը նշեմ, որ հակազդեցությունից հետո Շիրինօղլուն փորձել է արդարանալ, ասելով. «Թեեւ «Կեդրոնականը» լավ ուսուցում է տալիս աշակերտներին, բայց ծնողները գանգատվում են, թե իրենց զավաների արտահայտությունները փոխվել են, որովհետեւ այդ վարժարանը «գրոհայիններ» է դաստիարակում: Այդ մասին առնվազն 10 ծնող է գանգատվել, ես այդ գանգատներն անձամբ e-mail-ով ծնողներից չեմ ստացել, այլ ուրիշ տեղից»:

Թե ո՞ր տեղի մասին խոսքը, չգիտենք: Բայց որ Շիրինօղլուին առաջինը դատապարտել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Կարո Փայլանը , գաղտնիք չէ: Մեր հայրենակիցը ասել է. «Շիրինօղլուն, դարձնելով թիրախ հայ համայնքի ամենաաչքի զարնող վարժարանին, շատ մեծ դավաճանություն է գործել: Նա պատմության մեջ հիշատակվելու է որպես այլակարծությունը չհանդուրժող իշանությունների չար տիկնիկ»:

Նրան, պատասխանելով թուրքական կայքէջի հարցերին, հավելել է «Միտք» պլատֆորմի անդամ Թադեւոս Բեբեքը, նշելով. «Մեր վարժարաններն ու եկեղեցիները հայ համանքի հենասյուներն են: Եթե դրանք փակվեն, ապա կվերանա համայնքը: Հիրավի Շիրինօղլուն համայնքի կարիքները հոգացող բարեգործ է, սակայն դա չի նշանակում, որ ինքը, առանց որեւէ ապացույցի, ելնի եւ զրպարտություն տարածի: Նա դրանով ե՛ւ վարժարանին, ե՛ւ աշակերտներին կասկածանք տակ է դնում: Եթե համանյքը միասնական լինի, ապա մեր վարժարանները կկարողանան առանց հանգանակությունների ապահովել իրենց կենսագործունեությունը: Սբ. Փրկիչ հիվանդանոցում կուտակված գումարն անգամ բավական է համայնքի կարիքները հոգալու համար: Համայնքը նման դեպքերում պետք է բարձրացնի իր ձայնը»:

Շիրինօղլուին դատապարտել է նաեւ «Ակօսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը ՙ «Ինչ որ բաներ է լսել: Հետաքրքրական է, ո՞վ է նրա ականջին փսփսացել: Պարզապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Շիրինօղլուն հանկարծ հանդես է գալիս անտեղի մեղադրանքով: Համենայն դեպս, սրանք շատ վտանգավոր մեղադրանքներ են, անբուժելի վերքեր կառաջացնեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ