RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1435, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿՈՒ ԳԱՔ ԳՅՈՒՄՐԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Անկախության տոնի նոր մշակույթ է սկզբնավորվում

Վաղը ՀՀ Անկախության տոնի համապետական գլխավոր միջոցառումներն առաջին անգամ կանցկացվեն մայրաքաղաքից դուրս, այս դեպքումՙ Կումայրի- Գյումրիում: Ինչպես հայտարարվել է, նախատեսվում է հետագա տարիներին էլ դրանք կազմակերպել ամեն անգամ երկրի որեւէ այլ քաղաքում:

Անկախության 28-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումների մասին արդեն բավականին տեղեկատվություն կա, դրանք ներկայացվեցին նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի երկու օր առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում: Տոնական հանդիսությունները մեկնարկելու են Գյումրու կենտրոնական զբոսայգում ժամը 11-ին: Մինչեւ ժամը 23-ը զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները: Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներՙ վինիլ, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում «Համայնքների համաչափ զարգացումը» թեմայով: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքներ ու ստեղծագործություններ: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի Հայաստանի մարզերի կոլորիտը: Իսկ Աբովյան փողոցում կլինեն սննդի տաղավարներ, որտեղ ներկայացված կլինեն Գյումրի քաղաքի սրճարանները:

Բազմաբովանդակ առօրյա է խոստանում քաղաքի կենտրոնական հրապարակը, որն այդ օրը վերածվելու է մանկական ավանի: Այստեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

Այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ տեղի է ունեցել հետերկրաշարժյան Գյումրիում ապրող մի քանի արվեստագետների ու այստեղ նրանց մնալ-չմնալու երկընտրանքի մասին կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, այս կինոնկարը նույն օրը կցուցադրվի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ասլամազյան քույրերի պատկերասրահում Անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա, որի ժամանակ կցուցադրվի թվով 20 հայ լուսանկարչի 100 աշխատանք:

Լինելու են նաեւ օդապարիկների փառատոն, այլ հետաքրքրական ձեռնարկներ ու միջոցառումներ:

Երեկոյան Վարդանանց հրապարակը կհրավիրի տոնական մեծ համերգի հայ եւ արտասահմանյան հայտնի երգիչների ու երաժիշտների մասնակցությամբ, վերջում կլինի հրավառություն:

Տեղում բավական աշխատանք է կատարվել հարուստ տպավորություններ խոստացող տոնական օրվա հյուրերից ցանկացողների համար հյուրանոցային եւ գիշերակացի մասնավոր-տնային տեղերի ապահովման ուղղությամբ, մայրաքաղաքից եկող մեկնողների հարմարության համար համաձայնեցվել է նաեւ արագընթաց եւ սովորական էլեկտրագնացքների արտակարգ չվացուցակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ