RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



Տեղադրվել է` 2019-09-26 23:47:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԽՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Երկար տարիներ իմ «հարեւանին» համարում էի կարիքի մեջ եղած անձնավորություն: Միայն 1985-ին էր, երբ Բոստոնում ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանությանը նվիրված մի գիտաժողովի, ուր հանդիպեցի հայ վերապրողների, նրանց զավակների եւ թոռների, որոնք ինձ պատմեցին այդ ողբերգական պատմության մանրամասնությունները: Եվ այնտեղ էր, որ առաջին անգամ սեղան նստեցի մի խումբ հայերի հետ, որոնք սկսեցին հայերեն երգեր երգել, երգերՙ տխուր, բայց քաղցր, երգեր ի խորոց սրտի, որոնք արցունքներ էին խլում նրանց աչքերից: Չէի պատկերացնում, որ 1990 թվի ապրիլի 24-ին Երեւանում կանգնելու էի հայոց զոհերի հուշահամալիրի առաջ եւ ես էլ էի լացելու: Բայց լացելն ու տխրությունը, կամ բարկությունը բավական չեն: Դրանք պետք է վերածվեն վճռականության եւ գործողությունների», նշել է դոկտ. Ռոջեր Սմիթը , որն 1990-ի այդ օրվանից ի վեր իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման ակադեմիական աշխատանքներին:

Ռոջեր Սմիթը Զորյան ինստիտուտի նախագահն է, Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի կառավարման բաժնի վաստակավոր դասախոս: Դասավանդում է Ցեղասպանության համեմատական ուսումնասիրություն առարկան: Համահիմնադիրներից է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, որի նախագահն էր որոշ ժամանակ: Հոդվածներով եւ զեկուցումներով հանդես է եկել Մ. Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում:

2003-ից Զորյան ինստիտուտի բաժիններից մեկիՙ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ծրագրերի տնօրենն է եւ գլխավոր խմբագիրը ցեղասպանությունների ուսումնասիրությանը նվիրված ակադեմիական պարբերականի, որ հրատարակվում է Տորոնտոյի համալսարանի հրատարակչատան համագործակցությամբ:

Նրա վաստակի գնահատման շրջաբերականում նշված է, որ իր ամենաազդեցիկ նվաճումներից է Վուլֆգանգ Գուստի մասին գրքի հրատարակումը: Գերմանական արտգործնախարարության 1915-16 թվերի արխիվների նյութերի հրապարակումը մեծ դեր է խաղացել Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016 թվի հունիսի 2-ի հայտարարության գործում:

Զորյան ինստիտուտ այցելելիս, Գերմանիայի «Կանաչների միություն» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հաստատել է, որ Գուստի հատորը վճռորոշ նշանակություն է ունեցել, որովհետեւ «առաջին անգամ է, որ մենք ծանոթացանք այդ արխիվային նյութերի հետ, որոնք Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամենալավ պահպանված արձանագրություններն են աշխարհում»:

Պրոֆ. Սմիթի մասնագիտական հմտությունները մեծապես նպաստել են ցեղասպանագիտության բնագավառում իրազեկման ընդարձակմանը:

Ավելացնենք, որ Զորյան ինստիտուտի առաջիկա ծրագրերում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ «Հայաստանի վերափոխումը համեմատական կոնտեքստում: Ժողովրդավարության վերսկսումը» թեմայով երկօրյա գիտաժողովի անցկացումն է, որը նախատեսված է առաջիկա նոյեմբերի 14-ին եւ 15-ին: Քննարկվելու է «թավշյա հեղափոխության» մեկուկես տարվա ձեռքբերումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ