ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳԻՐ Սոնա Սիմոնյան Ձեր թերթի 19.09.19թ-ի համարում աղոթարար ոմն Ռ.Ղազարյանի կողմից տպագրվել է շնորհավորանք վեհափառին` նոր նստավայրի բացման առիթով եւ միաժամանակ նշվել Գյումրու «Թռչունյան տուն» սաների եւ աշխատակիցների դժգոհությունը կառույցին շուրջ 4 ամիս չֆինանսավորելու համար ու ոչ մի փաստաթղթով չհիմնավորված «Թռչունյան տան»ը ուղարկված կտակի չիրականացման համար: Տեղեկացնում եմ Ձեզ, որ «Թռչունյան տան» աշխատակազմն ու տնօրինությունը որեւէ դժգոհություն չունեն Մայր Աթոռից եւ. ավելին չափազանց երախտապարտ են , որ իրենց հասած ֆինանսական ծանր դրության պայմաններում, Մայր Աթոռը ձեռք է մեկնել ու ջանում է օր առաջ լուծել «Թռչունյան տան» համար հովանավորներ գտնելու դժվարին խնդիրը: «Թռչունյան տան» աշխատակիցներ եւ տնօրենՙ |