Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՓԻՒՌՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱ՞ՔԸ…

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թէ ինչո՞ւ վարչապետին համար կարեւոր էր ամերիկահայութեան շնորհել իր «արտաքին սփիւռքի» անդրանիկ այցելութիւնը, հասկնալի է կարգ մը կողմերով: Նախՙ որոշ մարդիկ սկսած են Լոս Անճելոսը նկատել սփիւռքահայութեան մայրաքաղաքը…(Այս մասին քիչ յետոյ): Երկրորդՙ վարչապետին նպատակն էր հարուստ եւ ազդեցիկ գաղութ մը այցելել, տեղացի հայերն ու իրենց նիւթական կարողութիւնները աւելի կապելու համարՙ Հայաստանին:

Լ.Ա.-ի քաղաքապետարանին դիմաց հաւաքուած բազմահազար հայերուն մէջ որքա՞ն էր հայաստանահայերու տոկոսը, յայտնի չէր, սակայն, վստահ որ անոնք մեծամասնութիւն էին:

Վարչապետը սկսաւ խօսիլ միեւնոյն ձայնային ոճով եւ եղանակով, ինչպէս Հայաստանի մէջ, վայրկեան մը կարծելով, որ նոյն զանգուածն է, ինչպէս Երեւանի, թէեւ, կը կարծեմ այդպէս չէր. ամերիկահայերուն խօսելու էր ամերիկացի քաղաքական խօսնակներուն նման, հանգիստ, առանց կոկորդային բացագանչութիւններու, առանց յուզումի, պարզ, տրամաբանական, ռոմանթիզմէ հեռու, փաստերու եւ թիւերու լեզուով: Ասիկա իմ կարծիքս է, մարդիկ կրնան բաժնել, կամ ոչ:

Ելոյթին սկիզբը այդքան շնորհակալ ու երախտապարտ ըլլալ Քալիֆորնիոյ եւ Լոս Անճելոսի պատկան մարմիններուն, քիչ մը շատ էր ու մե՜ծ շնորհքի մը տակ մնացածի հատուցման շռայլ ձեւ էր, իսկական հայկականՙ («Մէկի փոխարէն, տաս հատուցելով», ինչպէս ինք յիշեց, երբ կ՛արտասանէր Պ. Սեւակի յայտնի բանաստեղծութիւնը):

Յամենայն դէպս յետոյ յայտնի կ՛ըլլայ այս ելոյթին շօշափելի արձագանգը, երբ ամերիկահայեր Հայաստանի մէջ ալ տուն ունենան եւ տարին քանի մը շաբաթ իրենց արձակուրդը Հայրենիքի մէջ անցընեն, ապա ԱՄՆ գաղթած հայաստանահայեր մտածեն վերադառնալու մասին, վերակենդանացնեն իրենց թողլքուած տուներն ու աշխատանքները, եւ անշուշտ ոմանք ալ ներդրում կատարեն, թէ՛ իրենք օգտուին, թէ՛ օգտեն տեղացիներուն:

Կ՛ըլլա՞ն այս բոլորը, կամ գոնէ առաջարկուածներուն մէկ մասը, կ՛ապրինք, կը տեսնենք: Ամերիկացին, նաեւ ամերիկացած մեր հայերը մեզի պէս զգացական, շուտ խանդավառուող չեն, անոնք իրենց իւրաքանչիւր տոլարը ծախսելու ատեն տասն անգամ կը չափեն ու կը չափչփեն, այնպէս որ մեր ալ խանդավառութեան սանձը քիչ մը քաշելու ենք, որպէսզի ապագային չյուսախաբուինք:

Թէ ինչեր քննարկուեցան հայկական երեք կուսակցութեանց պատասխանատուներուն հետ վարչապետին հանդիպումին ընթացքին, չեմ գիտեր, սակայն գիտեմ, որ մեր աւանդական կուսակցութիւնները, անոնցմէ գոնէ երկուքը շատ լաւ չեն տրամադրուած վարչապետին հանդէպ եւ յաճախ իրենց քննադատութիւններով կը լեցնեն մամուլն ու դիմատետրը: Անոնց ժխտական կեցուածքը պիտի փոխուի՞ այսուհետեւ, կը կասկածիմ:

Լոս Անճելոսէն անցնինք Նիւ Եորք եւ փորձենք վարչապետին ելոյթին ամենախնդրայարոյց կէտին անդրադառնալՙ Արցախի հարցի կարգաւորման: Արդէն մարդիկ սկսած են «դաւադրական» միտումներ տեսնել յայտարարութեան մէջ, որ ըստ իս պարզապէս ոչինչ ըսելու ձեւ մըն է, այնքան ատեն, որ թշնամին Ղարաբաղը կ՛ուզէ իր սահմաններուն մէջ տեսնել, (Ոչ միայն Ղարաբաղը, այլՙ նաեւ Երեւանը…), մինչ Հայաստանն ու Արցախը մէկ թիզ իսկ Ատրպէյճանին զիջելու բացարձակ դէմ են: Իմ կարծիքով, այս հարցը չի յաջողիր քաղաքական լուծում ստանալ. կամ դեռ երկար կը քաշքշուի, կամ ալ պատերազմը կ՛ըլլայ որոշիչը:

Անշուշտ Հայաստանը պատերազմի կողմնակից չէ, ինչպէս կ՛ըսէ վարչապետը, սակայն «գաւազանն ալ միշտ դրան ետին պահելու է», ինչպէս կ՛ըսէ հայկական առածը:

Մեր «մեծ գաւազանը» դեռ դրան ետի՞ն է, թէ ոչ, յստակ չեմ գիտեր, սակայն մենք ճիշդ կ՛ընենք, եթէ մեր «փոքր գաւազանը» մահակի վերածենք:

Գալով վերեւը յիշուած «Սփիւռքի մայրաքաղաքին», կ՛ուզեմ գիտնալ, թէ ի՞նչն է «չափորոշիչը» քաղաք մը մայրաքաղաք հռչակելուն. բնակչութեան թի՞ւը, քաղաքին դի՞րքը, գաղութին հայկական դիմագի՞ծը, անոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ կարողութիւննե՞րը: Եթէ Պէյրութն ու Հալէպը անշքացան, Լոս Անճելոսը ինչքա՞ն պիտի դիմանայ: Դուրսերը մայրաքաղաք փնտրելու տեղ մեր իսկական մայրաքաղաքը չի՞ փոխարիներ բոլոր խախուտ եւ շինծու մայրաքաղաքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՏԱՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի...

ԿարդալDetails

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական